Friday, 05 06 2026
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Ջավախքահայությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել Արմեն Չախալյանին

2013թ. հունիսի 28-ին Նինոծմինդայի շրջանի Գոնդուրա գյուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ հատուկ ջոկատայինների կողմից ձերբակալվել է ջավախքահայ քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբայր՝ Արմեն Չախալյանը: Հունիսի 30-ին Արմեն Չախալյանին մեղադրանք առաջադրվեց Վրաստանի ՔՕ 239-րդ հոդվածով (խուլիգանություն): Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվեց կալանքը:

Արմեն Չախալյանի գործով դատավարությունը մեկնարկել է օգոստոսի 9-ին: Առաջին նիստին պաշտպանող կողմի ներկայացված բոլոր հիմնավոր և արդարացի միջնորդությունները դատարանի կողմից մերժվեցին, Արմեն Չախալյանը թողնվեց կալանքի տակ:

Օգոստոսի 9-ի դատական նիստից հետո օգոստոսի 20-ի, օգոստոսի 27-ի և սեպտեմբերի 3-ի դատական նիստերն ըստ էության չկայացան՝ դատախազության միջնորդությամբ: Դատավարության անհարկի ձգձգումների պատճառով Արմեն Չախալյանի առողջությունը զգալիորեն վատթարացել է:

Զուտ այն հանգամանքը, որ հունիսի 28-ի միջադեպի շուրջ 200 մասնակիցներից և ներկաներից այսօր կալանքի տակ է գտնվում միայն Արմեն Չախալյանը, վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք ակնհայտ քաղաքական ենթատեքստ պարունակող թիրախային գործողության հետ։

Վերոնշյալ փաստերը հիմք են տալիս պնդելու, որ Արմեն Չախալյանի գործը շինծու է, իսկ նրա դատավարության շուրջ ընթացող զարգացումները բացահայտ անօրինական են, դրանք ուղղակի հակասում են իշխանափոխությունից հետո Վրաստանում և նրա հայաբնակ շրջաններում ժողովրդավարության հաստատման, օրենքի և արդարության վերականգնման գործընթացի տրամաբանությանը։

Արմեն Չախալյանի պաշտպանության կոմիտեն, արտահայտելով այս հարցում ամբողջ ջավախքահայության դիրքորոշումը, կոչ է անում Վրաստանի կառավարությանը դրսևորել անհրաժեշտ քաղաքական կամք և վճռականություն` Արմեն Չախալյանի դեմ հարուցված շինծու գործը կարճելու, ինչպես նաև Սամցխե-Ջավախքում Սաակաշվիլու–Մերաբիշվիլու ոստիկանական ռեժիմի մնացուկները վերացնելու ուղղությամբ։

Սաակաշվիլիական–Մերաբիշվիլիական մեթոդները և գործելաոճն այլևս իրենց սպառել են։ Ջավախքի հայ բնակչությունը կողմ է երկրամասում և Վրաստանի այլ տարածքներում ժողովրդավարական, բաց և թափանցիկ քաղաքական համակարգի հաստատմանը, որը հիմնված է լինելու մարդու և ազգային փոքրամասնությունների հիմնարար իրավունքների հարգման սկզբունքի վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում