Wednesday, 01 07 2026
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել

Պատմական ընտրության «անատոմիան»

Պատմություն դարձավ Հայաստանի խորհրդարանի ևս մի ընտրություն, որը պատմական է նախորդներից առավել խորքային իմաստով: Հայաստանը սկսում է խորհրդարանական կառավարումը, և այս խորհրդարանը, որը կձևավորվի այս ընտրության արդյունքում, լինելու է նոր կառավարման մոդելի առաջին խորհրդարանը, առաջին այսպես ասած՝ ղեկավարը:

Ինչպիսին է լինելու այս խորհրդարանը՝ արդեն պարզ է շոշափելիորեն: Դրանում տեղ կգտնեն չորս ուժեր՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, ՀՅԴ, «Ելք» դաշինք:

Թեև «Ծառուկյան» դաշինքը իրեն հայտարարել է ընդդիմություն, այդուամենայնիվ՝ որպես արտահամակարգային ընդդիմություն խորհրդարանում կլինի միայն «Ելք» դաշինքը, որը ներկայացված կլինի բավական փոքրաթիվ կազմով՝ հաշվի առնելով դաշինքի ստացած տոկոսները՝ 7 տոկոսից մի փոքր ավելի: ՀՀԿ ստացած տոկոսները հուշում են, որ այդ կուսակցությունը միանձնյա կձևավորի կառավարությունը, այսինքն՝ առանց կոալիցիայի, և եթե անգամ ՀՅԴ-ի հետ կոալիցիան շարունակվի, ապա այնպես, ինչպես այժմ է՝ ավելի շատ բարեգործության տեսքով, երբ ՀՀԿ-ին զուտ մեծամասնության համար ձայն պետք չէ, բայց կոալիցիան կազմվել է:

«Ծառուկյան» դաշինքը փաստորեն կրկին կատարեց և կշարունակի կատարել իշխանության և հասարակության միջև «ունիվերսալ» բուֆերի կամ, այսպես ասած, «անվտանգության բարձիկի» դերը: Որքա՞ն ժամանակ՝ պարզ չէ, քանի որ նախ՝ դաշինքը բավականին հակասական է իր, այսպես ասած, գաղափարական-քաղաքական կազմով, և ակնհայտ է, որ ունի որքան միասնաբար գործելու, նույնքան էլ տրոհվելու «ներուժ», ու բացի այդ էլ՝ այդ դաշինքի ճակատագիրը զգալիորեն կախված կլինի այն գործընթացներից, որոնք կծավալվեն արդեն ՀՀԿ-ի ներսում՝ կապված 2018 թվականի խնդրի հետ:

ՀՀԿ-ում կսկսվի այդ խնդրի լուծման շուրջ մրցակցության կամ դիմակայության մեծ փուլ, որի արդյունքում պարզ կլինի, թե ով է հաղթելու՝ Կարեն Կարապետյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը գոնե առայժմ այդքան էլ ոգևորված չէ Կարեն Կարապետյանին 2018 թվականի վարչապետ տեսնելու հեռանկարով: Այստեղ, իհարկե, կա ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի գործոնը, որը Կարեն Կարապետյանի համակարգային հենարանն է: Այս մրցակցությունից է կախված լինելու, թե ինչպիսի ճակատագիր կունենա «Ծառուկյան» դաշինքը, և ինչ վեկտոր կունենա այդ դաշինքի խորհրդարանական գործունեությունը:

Ընդհանուր առմամբ, խորհրդարանի 2017 թվականի ընտրությունը բավական ուշագրավ գիծ է քաշել հայաստանյան քաղաքական դաշտում: Իշխանափոխություն, որպես այդպիսին, տեղի չի ունեցել, բայց կարծես թե տեղի է ունեցել ընդդիմափոխություն, և այս դաշտում համեմատական առաջատար դիրքեր է դուրս եկել «Ելք» դաշինքը, այն պարագայում, երբ ընդդիմադիր ավանդական դիրքերը զբաղեցնող մյուս ուժերը չեն հաղթահարել 5 տոկոսի շեմը: Այդ տեսանկյունից էլ փաստորեն նոր իրավիճակ է, որը ենթադրում է որոշակի մրցակցություն, եթե Հայ ազգային կոնգրեսն ու «Հայկական վերածնունդը» «չհանձնվեն»:

Այդ մրցակցությունն ընդդիմադիր դաշտում նոր չէ, բայց մտնում է մի նոր փուլ, նոր հարթություն: Վերջապես, ընտրության որակի մասով: Որակն այնպիսին էր, ինչպիսին չէր կարող չլինել հայաստանյան իրողությունների պայմաններում: Ի վերջո, ընտրությունը արդյունք է կամ հետևանք:

Հայաստանում ընտրությունը դեռևս հետևանք է՝ քաղաքական չկայացած համակարգի, քաղաքացիական չկայացած մտածողության, սահմանադրական գոյություն չունեցող կարգի, հասարակություն-քաղաքական սուբյեկտներ ընդամենը հռչակագրային կապի, ընդդիմադիր ուժերի քսանամյա տեղապտույտի և մի շարք այլ այդպիսի իրողությունների ու երևույթների, որոնց հետևանքով, չնայած հռչակագրերի առատությանը, հասարակության համար ընտրական գործընթացում խոշոր հաշվով չեն ձևակերպվում հավաքական և ռացիոնալ խնդիրներ:

Ի վերջո, ամեն մարդ կատարում է ընտրությունը՝ ելնելով իր խնդրից, ինչն էլ ստեղծում է իշխանության համար սեփական խնդիրը լուծելու պարարտ միջավայր և հող:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում