ՕՐՕ դաշինքի պատգամավորության թեկնածու, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քիչ առաջ իր տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հետ քվեարկեց թիվ 9/41 ընտրատեղամասում։
«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, հնարավո՞ր է իրեն քաղաքական դաշտում տեսնեն, պատասխանեց. «Չեմ կարծում, քանի դեռ Սեյրան Օհանյանն ինքն է քաղաքական հայտ ներկայացրել, ես կարծում եմ ճիշտ կլինի… ես վստահում եմ իրեն, ես հավատում եմ իր պայքարին, ընդամենը մի բան կարող եմ ասել, հասկանում եմ ինչի համար են հարցերը, որ իր դուրս գալը և քաղաքական ընդդիմադիր հայտ ներկայացնելը ես ողջունել եմ։ Եվ ժամանակի ընթացքում գնահատականներ են տալիս ճի՞շտ էր, սխա՞լ էր, միանգամայն ճիշտ էր և հետագա զարգացումներին ես կլինեմ իր կողքին բոլոր հանգամանքներում»։
Սեյրան Օհանյանի կինը նշեց նաև, որ քվեարկել է հանուն մեր ժողովրդի ապագայի, Արցախի անկախության և արդարության վերականգման։
Արդյոք ո՞ւմ նկատի ուներ Ռուզաննա Խաչատրյանը, երբ նշել էր, թե իր ընտանիքին հետապնդում են, այս հարցին ի պատասխան նա նշեց. «Ես հատուկ մամուլի ասուլիս կանեմ և կասեմ»:










































