Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, որ այսօր ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչներն այսօր այցելելու են Եռաբլուր, իսկ ինչ մնում է Ապրիլյան քառօրյա պատերազմից դասեր քաղելուն, ապա, ըստ նախկին պաշտպանության նախարարի, հետևություններ արվել են․ «Այդ հարցերն անհրաժեշտ է տալ պաշտպանության նախարարությանը։ Բերեք այնպես անենք, որ մեր մարտական ընկերների, իմ ծառայակից ընկերների, զինվորների հիշատակը տարբեր արատավոր երևույթներով և հարցերով չստվերենք: Բերեք հանդարտ ոգով, խաղաղությամբ անցկացնենք այս օրը»։
Հարցին՝ եթե ընտրակեղծիքների ծավալները մեծ լինեն, ի՞նչ է պատրաստվում անել, Սեյրան Օհանյանն ասաց․ «Չէի ցանկանա, որ մեծ ծավալի լինեին կեղծիքները, ասացի՝ եկեք հավատքով անցկացնենք այս օրը»։
Հետընտրական զարգացումներ կանխատեսո՞ւմ եք. այս հարցին ի պատասխան Սեյրան Օհանյանը նշեց. «Ինչո՞ւ եք տրամադրությունս փչացնում, ասացի՝ բերեք հանդարտ ոգով, խաղաղությամբ անցկացնենք այս օրը»։ Խախտումների վերբերյալ ահազանգեր կան, կզբաղվենք։ Դուք էլ վերահսկեք այդ ամեն ինչը»։
Մանրամասները՝ տեսանյութում:










































