28-ամյա դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը «Եղի՛ր իմ դրության մեջ» ֆիլմի շնորհանդեսին, որը տեղի է ունեցել Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում, ներկայացել է հին Հոլիվուդի ոճի գեղեցիկ սև զգեստով: Versace ապրանքանիշի այս զգեստի դեկոլտեն բավականին բաց է եղել:
Հիշեցնենք, որ ռեժիսոր Ջոնաթան Գլեյզերի նոր ֆանտաստիկ դրամայում Յոհանսոնը կատարում է այլմոլորակայինի դեր, ով օգտագործում է իր գեղեցկությունը՝ Երկիր մոլորակի բնակչությանը ոչնչացնելու համար:
Այս մասին հաղորդում է Viva.ua կայքը:












































