Քիչ առաջ Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում տեղակայված 9/41 տեղամասում ընտրություն կատարեց պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը՝ իր տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հետ:
Ս. Օհանյանը նշեց, որ իր ընտրությունը հանուն վաղվա արդար, ազնիվ, բարեկեցիկ Հայաստանի է:
Նրա խոսքով` բոլոր ընտրախախտումների մասին իրենք արդեն տեղեկացվել են, և շտաբը զբաղվում է դրանցով։
Անդրադառնալով դիտարկմանը, որ տեղեկություններ են շրջանառվում ՕՐՕ դաշինքում տիրող «անհանգիստ շրջանի» մասին, Ս. Օհանյանը նշեց. «Բերեք այսօր անցկացնենք հանդարտ ոգով և անսասան հավատով, որ ամեն ինչ լավ լինի, նաև բոլորի համար, նաև մեր ընկերների, նաև մեր մարտական ընկերոջ՝ Սամվել Բաբայանի համար»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































