Նոր համազգեստը ուժեղ ալերգիկ ռեակցիա է առաջացրել American Airlines ավիաընկերության հազարավոր բորտուղեկցորդների մոտ: Այս մասին հայտնում է Fort Worth Star-Telegram-ը։
Twin Hill ընկերության մոխրագույն բրդե կոստյումների կրումից հետո, որոնք տրամադրվել էին 2016-ի աշնանն ավանդական կապույտ համազգեստի փոխարեն, աշխատակիցների մոտ սկսել են ի հայտ գլխացավեր, հազ, աչքերի գրգռվածություն, դժվարացել է շնչառությունը, հայտնվել է ցան։
«Ասես մեկ գիշերում վերածված լինեի տարեց կնոջ»,-նշել է Սան Ֆրանցիսկոյի բորտուղեկցորդներից մեկը։ Շատերի մոտ ալերգիան այնքան սուր արտահայտված է եղել, որ նրանք դեռևս չեն կարողանում վերադառնալ աշխատանքի։

















































