«Դուք չգիտեք մեր կարգախոսը, հանուն դրա քվեարկեցի…»,- թիվ 4/53 ընտրատեղամասում քվեարկելուց հետո՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե հանուն ինչի է քվեարկել, ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Հարցին, թե ինչու ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը չմասնակցեց ՀՀԿ-ի քարոզարշավին, Կարապետյանը հայտարարեց, որ կուսակցությունում է նման որոշում կայացվել, թե ինչու՝ չբացատրեց: Հարցին, թե ինչ Հայաստան է ցանկանում տեսնել, վարչապետն ասաց. «Տրամաբանական, խելոք, օրենքի երկիր»:
Նշենք, որ վարչապետն ընտրատեղամաս էր այցելել էր տիկնոջ հետ, ում, ի դեպ, Կարեն Կարապետյանը քվեախցիկի հետևում հուշում էր, թե ինչպես են քվեարկությունն իրականացնում:
Լուսանկարը՝ Photolure-ի










































