Հարավային Աֆրիկայի ափերին զբոսաշրջիկներին հաջողվել է տեսանկարահանել սպիտակ մեծ շնաձկան հարձակումը ծովափոկի վրա՝ տեղեկացնում է Daily Mail-ը:
Շնաձկանը նրանք հատուկ խայծի միջոցով մոտեցրել են նավակին, սակայն խայծը դադարել է հետաքրքրել շնաձկանը, երբ մերձակայքում հայտնվել է ոչ մեծ մի ծովափոկ:
Տեսանյութում երևում է,թե ինչպես է զոհը փորձում փախչել, սակայն շնաձուկը դիպուկ թռիչքով բռնում է փոկին և անհետանում ջրի տակ:








































