Ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ ավտոբուսի չափ աստղակերպ է մոտենում Երկրին: Այս մասին հայտնում է vistanews.ru-ն:
Տիեզերական մարմինը Երկրից մոտ 202 000 մղոն հեռավորության վրա է:
2017 FJ101 աստղակերպի տրամագիծը 8 մ է: Այն առաջին անգամ տեսադաշտում է հայտնվել մարտի 25-ին, այդ ժամանակ այն Երկրից ավելի հեռու է եղել, հեռավորությունը եղել է ավելի քան 325 000 կմ: Ըստ գիտնականների՝ աստղակերպը Երկրի համար վտանգավոր չէ:
Գիտնականները կարծում են, որ 2017 FJ101 աստղակերպի առաջիկա անկումը կարելի է համեմատել 2013 թ. Չելյաբինսկում երկնաքարի ընկնելու հետ, բայց այդպիսի դեպքերը բացարձակ անկանխատեսելի են:









































