Սոլսբերիում կինը օծանելիքի խանութից օծանելիք է գողացել՝ կրելով կեղծ բեղեր, քիթ և արևային ակնոց: Այդ կերպ նա փորձել էր խուսափել պահապանների ուշադրությունից՝ հաղորդում է The Daily Mirror թերթը:
Հուլիսի 22-ին, առավոտյան ժամը 11-ին խանութ են մտել երկու կին, որոնցից մեկը բեղերով դիմակ էր կրում: Նրանք դարակից մոտ 150 դոլար արժողությամբ Chanel դուխու սրվակ են վերցրել՝ առանց դրա համար վճարելու: Ինչպես հաղորդվում է ոստիկանական զեկույցում՝ դրանից հետո նրանք հանդիպել են միջահասակ սպիտակ տղամարդու հետ:
Ոստիկանությունը հրապարակել է տեսախցիկի լուսանկարը և հիմա փնտրում է կասկածյալին: Չի հաղորդվում՝ արդյոք կնոջը միայն ա՞յդ գողության մեջ են կասկածում, թե՞ դա առաջին դեպքը չի:









































