Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Հայկ Հարությունյանի ղեկավարած կալանավայրերի պատասխանատուները «կթում» են բանտարկյալներին

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է Դավիթ Մուրադյանի գործի դատավարությունը:

«Նուբարաշեն» ՔԿՀ պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Մուրադյանը մեղադրվում է, որ կալանավոր Արտակ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ այդպիսի գործողություն կատարելուն նպաստելու և ծառայության գծով հովանավորչություն կատարելու համար պահանջել ու ստացել է առանձնապես խոշոր չափերի դրամ ու գույք:

Այսօր դատարան էր ներկայացվել և հարցաքննվեց վկա, դատապարտյալ Արտակ Հակոբյանը: Ներկայումս նա գտնվում է «Էրեբունի» ՔԿՀ-ում:

Արտակ Հակոբյանը խուլիգանության, դանակահարության համար 2010 թվականին 5 տարի ազատազրկման էր դատապարտվել: Պատիժը կրել էր Գորիսում, որտեղից 2012 թվականին տեղափոխվել էր «Նուբարաշեն»:

Մինչև սեպտեմբերի տասը ծանոթացել է Դավիթ Մուրադյանի հետ՝ որպես կալանավայրի պետի տեղակալի, նրա միջնորդությամբ էլ տեղափոխվել է հիվանդանոց:

Դատարանում վկան ասաց. «Նևրոզ ունեմ, առանց այդ միջնորդության էլ իրավունք ունեի բուժվելու, բայց ով է հաշվի առնում կալանավորի իրավունքները, կարողա ծայրահեղ ծանր վիճակում նոր տեղափոխեն…

Ինձ հիվանդանոցի երկրորդ խուց տարան, հետո տեղափոխեցին չորրորդ խուց: Երկրորդում խցի դուռը չէր փակվում, խուցն էլ փոքր էր: Մուրադյանն ասաց՝ չորրորդ խուցը նորոգի, կմնաս էդտեղ, էդտեղից էլ պայմանական վաղաժամկետ կազատվես…

Էդ խցում խողովակները փոխեցի, գեյզեր դրեցի, ամեն ինչ նորոգեցի, խուցը վատ վիճակում էր, քանի որ պիտի մնայի մի քանի ամիս, նորոգեցի, որ ավելի հարմար լիներ ինձ համար: Նենց չի որ Մուրադյանը դանակ ա քաշել ու ստիպել, որ նորոգեմ…

Բայց դեկտեմբերի քսանյոթին ինձ տարան կարցեր, հետո տարան Հրազդանի կարցեր, իրանք սարքեցին. իբր թե՝ խաչով ցեպի, բռլիանտով մատանու համար, դրանք մի քանի ամիս կրում էի… Թույլատրել են, ես էլ կրել եմ, թող չթողնեին, չէի կրի: Ոչ ոք չի ասել՝ չի կարելի: Ցեպը, խաչը, մատանին, հարյուր դոլար, երկու բջջային հեռախոս՝ վերցրին մոտիցս, ասին՝ վաղը կտան, բայց դրա փոխարեն տարան Հրազդանի կարցեր: Երևի գործս չէր ստացվում, Մուրադյանն էկավ Հրազդան, ասի՝ հարցերս լուծի, թե չէ կբողոքեմ…

2012-ի օգոստոսի վերջերին Մուրադյանին տվել եմ տասը հազար դոլար, որ իմ վաղաժամկետ ազատման հարցերով զբաղվի: Չի ստացվել, երևի երկու ամիս հետո Մուրադյանը փողը հետ է տվել…

Մուրադյանի տան համար կահույք էի պատվիրել իմ ազատման համար: Ամեն մարդ իր ազատության համար ամեն բան կանի: Իմացելա, որ ծանոթ ունեմ, կահույքը հավանելա, սարքել են, ես էլ գումարը տվել եմ՝ հազար դոլար, հետո հարյուր քսան հազար դրամ, հետո երկու անգամ՝ հարյուր հազարական դրամ:

«Նուբարաշենում» հեռախոս ունեցել եմ, կնոջս հետ խոսել եմ: Մուրադյանի հետ էլ…

Գումար եմ տվել տեսակցությունների համար, հիվանդանոցում մնալու համար, ամեն ամիս տալիս էի, էդպես՝ չորս ամիս: Տեսակցության համար տալիս էի չորս հարյուր դոլար, հիվանդանոցում մնալու համար՝ վեց հարյուր դոլար, օգոստոսից մինչև դեկտեմբեր: Գումարը տվել է կինս, տեսակցություն տվող Ջիվանը տեսել է գումարը, Մուրադյանին ասել է, նա էլ թույլատրել է: Տեսակցությունից հետո կինս գնացել է, գումարն ինձ մոտ է եղել, ինձ բարձրացրել են Մուրադյանի մոտ, փողը տվել եմ նրան…

Իմ խցի համար էլ եմ կահույք պատվիրել, շինանյութը կինս, աներս են բերել կալանավայր, Մուրադյանի մոտ ազատ մտել եմ, գիտեին, որ Մուրադյանն ինձ հովանավորում է:

Հետո Մուրադյանն իմ ազատման համար չորս հազար դոլար պահանջեց՝ իբր օրենքներ էին փոխվել, մի հազար դոլար էլ պիտի տայի, որ ուրիշին տար: Չորս հազար դոլարն էլ է հետո վերադարձրել կնոջս…»:

Դավիթ Մուրադյանի շահերի պաշտպանը վկային հարցեր տալուց առաջ միջնորդեց դռնփակ նիստ անցկացնել՝ պատճառաբանելով, թե իր հարցերի մեջ կարող են շոշափվել… պետական գաղտնիքներ:

Փակ նիստը տևեց մի քանի րոպե, որից հետո նախագահողը որոշեց անցնել դռնբաց դատավարության, քանի որ պետական գաղտնիքներ, ըստ երևույթին, չկային…

Ընդմիջման ժամանակ Արտակ Հակոբյանի կինն ասաց, որ Արտակի դատապարտվելու ժամանակ իրենք նշանված են եղել: Ամուսնացել են Գորիսում: «Մենք շատ սիրով ամուսիններ ենք, ես կալանավայրում Արտակին թագավորի պես եմ պահել: 2012 թվականի նոյեմբերին հղի եմ եղել, ապրած սթրեսներից կորցրել եմ երեխայիս…»:

Դատական դռնբաց նիստը շարունակվելուն պես Արտակ Հակոբյանն ասաց. «2013-ի հունվարի տասնչորսին Մուրադյանը մոտս է եկել, ասել է՝ մինչև ամսվա վերջ հարցդ կլինի: Չի արել՝ բողոքել եմ, հունվար ամսին եմ բողոքել:

Փետրվարին ինձ նորից կարցեր են տարել: Պայման են դրել՝ եթե Մուրադյանի դեմ չբողոքեմ, նոր կտանեն գաղութ: Էսքան բաների միջով եմ անցել…

Եթե Մուրադյանը գիտեր՝ գործս չի լինելու, թող խուցը չնորոգեի: Էդ խուցը պիտի դառնար «վիպ», որ ինձնից հետո ավելի մեծ գումարով «ծախեն»՝ գեներալի բարեկամ կա, դեպուտատի բարեկամ կա:

Այո, Մուրադյանի հովանավորության շնորհիվ լավ եմ ապրել, արտոնյալ եմ եղել: Բայց նա ինձ խաբելա: Նորոգելու դիմաց պիտի խրախուսական բնութագիր տային: Իմ բողոքելու պատճառն էն է, որ էդքան լավությունից հետո բռնին-ծեծին ու էտապ արին:

Աչքերս կարել ու մտել էի հացադուլ իմ առողջական խնդիրների համար, որ տանեն ցեբե: Մուրադյանն ասում էր՝ ձեն մի հանի, մի քցի հետևիցդ, էսա ազատվելու ես: Մարդու իրավունքներից էին եկել, ասել էին կտեղափոխենք հիվանդանոց, բայց տեղափոխեցին կարցեր:

Կինս 2013-ի հունվարին գնացել է Մուրադյանի տուն իմ ազատման հարցերով:

Գիտեմ դաժե, որ Մուրադյանը գնացելա մեր տուն, հազար դոլար էլ տվելա: Խնդրելա, որ չբողոքեմ: Շատ մարդիկ են մոտեցել ինձ, շատ առաջարկներ են արել, ես չեմ լսել ու բողոքել եմ…»:

Վկայի հարցաքննությունն ավարտվեց:

Եվս երկու վկաներ պիտի հարցաքննվեին, բայց տեղեկացրել էին, որ ծանրաբեռնվածության պատճառով այսօր չեն կարող ներկայանալ:

Դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 9-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում