Google-ն առցանց խանութ կբացի հավելյալ իրականության Glass ակնոցների հավելվածների համար: Այս մասին հայտնում է Marketing Land պարբերականը՝ հղում անելով ընկերության ներկայացուցիչներին:
Խանութը կսկսի գործել 2014-ին: Սպասվում է, որ մինչ այդ արդեն շուկայում կլինի ակնոցների հանրամատչելի մոդելը: Ներկայում ինովացիոն ակնոցները տարածվում են միայն մշակողների սահմանափակ խմբի շրջանում:
Google-ը չի հայտնել՝ խանութը կլինի առանձին ծառայությո՞ւն, թե՞ կլինի հավելվածների Google Play խանութում որպես առանձին բաժին: Հայտնի չէ նաև՝ ընկերությունը վճարովի ծրագրեր կառաջարկի՞, թե՞ ոչ:










































