«Առավոտ»-ը տեղեկացնում է, որ արդեն 5 օր է, ինչ Նոյեմբերյանի զինկոմ է նշանակվել փոխգնդապետ Կամո Հարությունյանը: «39-ամյա զինկոմը ծագումով Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանից է: Նա մասնակցել է ազատամարտին, ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր է»:
«Առավոտ»-ը հիշեցնում է, որ 10 ամիս Նոյեմբերյանը զինկոմ չի ունեցել, իսկ Նոյեմբերյանի նախկին զինկոմ Անդրանիկ Հարությունյանը աշխատանքից ազատվել էր 2010 թվականի հուլիսին:
«Մեր հրապարակումներում տեղեկացրել ենք, որ, Անդրանիկ Հարությունյանը 18 տարի որպես զինկոմ պաշտոնավարելով սահմանամերձ Նոյեմբերյանում, իր միակ որդուն, որպես Ադրբեջանից փախստական ձևակերպելով, ազատել է ժամկետային ծառայությունից: Ա. Հարությունյանին առաջարկվել է պաշտպանության նախարարության սահմանագոտում գտնվող մի զորամիավորման շտաբի պետի պաշտոն կամ՝ անցնել թոշակի: Հարությունյանը նախընտրել է երկրորդը»,- հայտնում է «Առավոտ»ը: