Սիրիայում մոտ 4 ամիս պատանդվածը, ով գերմանական բարեգործական կազմակերպության աշխատակից է, հաջողել է փախչել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ինչպես հաղորդվում է՝ Զիյադ Նուրին կոտրել է դուռն ու փախել, քանի դեռ նրան առևանգողները քնած էին: Այնուհետև նա ոտքով հասել է Թուրքիայի հետ սահմանին և բարեհաջող հատել այն:
72-ամյա ինժեներ Նուրին աշխատում է գերմանական բարեգործական Gruenhelme կազմակերպությունում:
Նրան մայիսին առևանգել էին Հարեմ քաղաքում: Նրա հետ առևանգված երկու գործընկերները կարողացել էին փախչել դեռևս հուլիսին:







































