Tuesday, 23 06 2026
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին

«Շրջադարձային և հսկայական պատասխանատվություն թելադրող որոշում». ՀՅԴ-ն ՀՀ-ի` Մաքսային միությանը անդամակցելու մասին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է. «Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշման մասին Մոսկվայում հայտարարվածը որքան շրջադարձային, նույնքան էլ Հայաստանի ապագայի համար հսկայական պատասխանատվություն թելադրող որոշում էր։ Կարելի էր ենթադրել, որ ինչ-որ հանգրվանում, ելնելով առկա աշխարհաքաղաքական իրավիճակից և զարգացումներից, Հայաստանը միանալու էր իր ռազմավարական գործընկերոջ կողմից նախաձեռնված Մաքսային միությանը և ներգրավվելու էր Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։

Բայց խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները մինչ այդ անհրաժեշտ տեղեկություն չէին փոխանցել հասարակությանն ու քաղաքական ուժերին։ Ավելին՝ որոշ հայտարարություններով նույնիսկ անհնար էին համարել Հայաստանի անդամակցությունը ընդհանուր սահման չունեցող Մաքսային միությանը, տարիներ շարունակ վարել էին բանակցություններ Եվրամիության ազատ առևտրի գոտուն միանալու ուղղությամբ և հասել ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման շեմին։

Կարող ենք ենթադրել, որ ՀՀ նախագահի` Մոսկվայում անակնկալ որոշման գլխավոր պատճառը ՀՀ և ԼՂՀ անվտանգության խնդիրներն են եղել։ Սա ևս պատասխանատվություն է և այս փուլում՝ ազգային-պետական հիմքերին առնչվող։

Նախագահի անակնկալ որոշումը հանրության մոտ բազմաթիվ հարցեր է առաջացրել։

Մեր պարագայում, ցանկացած տնտեսական ինտեգրում պետք է հստակ երաշխիքներ տա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների անվտանգության պահպանման ու ամրապնդման և տնտեսական համարկման ու զարգացման համար։ Մաքսային միությանը մաս կազմելու խնդիրը ևս պետք է պայմանավորել այս հիմնական սկզբունքներով։

Մաքսային միությանը` Հայաստանի միանալու որոշումը չպետք է խոչընդոտ լինի Հայաստանի՝ եվրոպական ուղղությամբ աշխատանքների շարունակման և ծավալման, հատկապես՝ Եվրամիության հետ մեր երկրի հասարակական-քաղաքական ինտեգրման գործընթացներին։ Առավել՝ Մոսկվայում կայացված այդ որոշումը չի կարող օրակարգից հանել երկրի ներսում համակարգային բարեփոխումներ իրականացնելու, համատեղ ուժերով ազգային, ժողովրդավար, արդար պետություն ստեղծելու անհրաժեշտությունը։

Հայաստանի իշխանություններից պահանջում ենք երկրի համար նման ճակատագրական որոշումներ կայացնելիս տեղեկացնել հասարակությանն ու որոշման մասնակից դարձնել քաղաքական ուժերին։ Այժմ, երբ նախատեսվում է սկսել Մաքսային միությանը մաս կազմելու գործընթաց, անհրաժեշտ է հարգել այս գործելաոճը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում