ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով՝ որոշում եմ.
Գնդապետ Տիրան Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։








































