Աստանան աջակցում է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությանն անդամակցելու Երևանի որոշմանը: Ինչպես հաղորդում է Newskaz.ru-ն, այս մասին հայտարարել է Ղազախստանի տնտեսական ինտեգրացիոն հարցերով նախարար Ժանար Այթժանովը:
«Մենք աջակցում ենք Հայաստանի ղեկավարության այդ քաղաքական որոշումը… Ղազախստանի դիրքորոշումը, կարծում եմ, կարտահայտվի քաղաքական բարձր մակարդակով, սակայն ընդհանուր առմամբ Մաքսային միությունը բաց կազմակերպություն է անդամակցության համար»,- ասել է նախարարը:
Նա միևնույն ժամանակ նշել է, որ միությանն անդամակցելը պահանջում է մի շարք ընթացակարգերի պահպանում: Այթժանովը մասնավորապես ասել է, որ «եթե կան օրենսդրության (Հայաստանի) անհամաձայնություններ, ապա նրանք պետք է հասկանան դա»:
Այթժանովը հիշեցրել է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու որոշումը կընդունվի պետությունների ղեկավարների մակարդակով:
Հիշեցնենք, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել այդ որոշումը և այդ գործընթացին աջակցելու պատրաստակամություն է հայտնել։









































