Գիտնականները պարզել են, որ մոլորակի ամենափոքրիկ գորտերից մեկը գարդիներն է, որը ձայներն ընկալում է բերանի խոռոչով:
Ավելի վաղ այդ երկկենցաղը, որն ապրում է Սեյշելյան կղզիների անտառներում, խուլ էր համարվում:
Բայց PNAS ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ դեպի այդ գորտն ուղղված ազդանշանները հասնում են նրա ուղեղին բերանի խոռոչի միջոցով:
Այդ բացահայտումը պարզել է, թե ինչու են անականջ գորտերն ադքան բարձր ձայներ արտաբերում:









































