29-ամյա Փիփա Միդլթոնը՝ Քեմբրիջի դքսուհի Քեթրինի կրտսեր քույրը, դեռևս չի պատրաստվում ամուսնանալ: Այս մասին ամերիկյան US Magazine կայքին հայտնել է նրա մտերիմ ընկերը:
«Փիփան և նրա ներկայիս զուգընկերը՝ Նիկո Ջեքսոնը, միասին են, սակայն դեռևս նշանված չեն»,- նշել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ Միդլթոնը և Ջեքսոնը հանդիպում են 6 ամիս: Նրանց հարաբերությունները շատ լուրջ են: Այդ մասին է խոսում նաև այն փաստը, որը Փիփան Նիկոյի ընկերակցությամբ է գնացել այցելելու քրոջը՝ Քեթրինին` վերջինիս ծննդաբերությունից հետո: