Սասուն Միքայելյանը ազատվելուց հետո գնահատելով համաներման քայլը՝ նշեց, որ դա ոչ թե համաներում էր, այլ «համարյա ներում»: Խոստացավ շարունակել իր պայքարը մինչև վերջ: Նկատելով հանդերձ, որ երբ ուսումնասիրում ենք մեր պատմությունը տեսնում ենք, որ երկրի համար վճռորոշ պահերին մենք երբեք չենք կարողացել սկիզբը կապել վերջի հետ: Հետևաբար, ցանկությունը մեծ է, որ մենք մեր երկրի համար վճռորոշ այս ժամանակշրջանում կարողանանք նման նախադեպ ունենալ:






































