Հոլիվուդյան դերասանուհի Ջեսիկա Ալբան մեկնել է երկար սպասված ընտանեկան հանգստի՝ իր երկու երեխաների և ամուսնու՝ Քեշ Ուորենի հետ:
Պապարացիները մի քանի վառ լուսանկարներ են արել Մալիբուի լողափին: Լողազգեստով և լողափնյա հագուստով աստղային մայրիկը չափազանց երջանիկ ու գեղեցիկ տեսք ունի. նա ցուցադրել է սլացիկ մարմինն ու կենսուրախ ժպիտը:
Իրենց հանրահայտ մայրիկից հետ չեն մնում նաև երկու փոքրիկները՝ կրտսեր Հևենը հայտնվել էր լողափին մանկական լողազգեստով, իսկ Հոնորը՝ ծաղկավոր բիկինիով: