ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Պակիստան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ պակիստանյան իշխանությունները չեն իմացել Ուսամա բեն Լադենի գտնվելու վայրի մասին, որը թաքնվում էր Իսլամաբադի մերձակայքում: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Քլինթոնը նշել է, որ Իսլամաբադը խոստացել է գտնել նրանց, ովքեր օգնել և աջակցել են «Ալ-Քաիդայի» ղեկավարին:
Իսլամաբադում Հիլարի Քլինթոնն ու ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միավորված կոմիտեի ղեկավար Մայք Մալլենը հանդիպումներ են ունեցել Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի, վարչապետ Յուսուֆ Ռազա Գիլանիի և բանակի հրամանատար գեներալ Աշֆակ Փարվիզ Քայանիի հետ:
ԱՄՆ պատվիրակության ժամանման նպատակն է Իսլամաբադի և Վաշինգթոնի միջև հարաբերությունների կարգավորումը, որը վատթարացել էր մայիսի 2-ին Աբոթաբադում Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո:











































