Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում որոշ օտարեկրյա ԶԼՄ-ների գործունեության դադարեցման հնարավորություն կա, քանի որ նրանք սրում են իրավիճակը արտարժութային և սպառողական շուկաներում:
«Ամենաշատ հիստերիան ռուսաստանյան զանգվածային լրատվական միջոցների տեղեկատվության մեջ է: Ես հետևել եմ նաև «մեր» օտարեկրյա ԶԼՄ-ներին, որոնք, շնորհիվ նախագահի աշխատակազմի, դարձել են գերիշխող, ինչպես նաև օտարկրյա լրատվամիջոցներին (հետևել եմ.– 1in.am): Ես նրանց անունները չեմ տա, որպեսզի նրանց վարկանիշը չբարձրացնեմ: Սակայն արե՛ք ամեն ինչ, որպեսզի դրանք մեր տարածքում այլևս չգործեն: Եվ ոչ թե այն պատճառով, որ մենք ցանկանում ենք նրանց բերանը փակել, այլ նրա համար, որ ես տեսել եմ` ողջ իրարանցումն այնտեղից է (գալիս – 1in.am)»,- ասել է Լուկաշենկոն արտարժութային շուկաներին նվիրված խորհրդակցությունում:
Նա մեջբերել է որոշ ռուսական լրատվամիջոցների: Մասնավորապես նշել է, որ իբր մեկ տարի առաջ ծրագրված այցը Ղազախստան ռուսական լրատվամիջոներից ոմանք անվանել են փախուստ: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Վերջին օրերին Լուկաշենկոյի գործողությունները շատերն անվանում են փորձ՝ փրկելու երկրի տնետսությունը, իսկ այդ խնդիրը լուծելու համար նա կարծես փորձում է ապավինել Արևմուտքի օգնությանը, ինչի համար էլ հայտարարել է, որ կարող է ազատ արձակել դեկտեմբերի 19-ի նախագահական ընտրություններից հետո ձերբակալված բոլոր քաղբանտարկյալներին:










































