Saturday, 04 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Ձեր արածը էթիկայի ընդունված կանոնների կոպիտ խախտում է. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Ժոզեֆ Դոլին

Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավարի կողմից բացահայտ համերաշխությունը մեկ քույր կուսակցությանը՝ ի հաշիվ մյուս երկուսի, էթիկայի ընդունված կանոնների կոպիտ խախտում է և ապօրինի միջամտություն Հայաստանի ներքին գործերին: Այս մասին նշված է Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի նամակում՝ ուղղված Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլին:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի պարոն նախագահ,

Իշխող Հանրապետական կուսակցությունը հանրային հեռուստատեսությամբ և այլուր լայնորեն տարածել է հայերեն հնչյունավորված տեսաերիզ՝ Ձեր դիմապատկերով, որտեղ ենթադրաբար հաղորդվում են Ձեր աջակցությունն ու հաջողության մաղթանքը ՀՀԿ-ին և իրենց բոլոր թեկնածուներին՝ առաջիկա ընտրություններում:

Եթե դա չի համապատասխանում իրականությանը, ես ներողություն եմ խնդրում պատճառած անհարմարության համար և Ձեր ասածը ճշգրտելու նպատակով կոչ եմ անում Ձեզ անհապաղ տեսագրել երկրորդ տեսաուղերձը՝ այս անգամ հասցեագրված «Ժառանգություն» կուսակցությանը և դաշինքին, որին մաս է կազմում «Ժառանգությունը»:

Եթե, այնուամենայնիվ, Ձեզ վերագրված խոսքերի թարգմանությունը ճիշտ է, ես պետք է հարցնեմ՝ արդյոք դրանք արտահայտում են ԵԺԿ-ի պաշտոնակա՞ն դիրքորոշումը, թե՞ Ձեր անձնական կարծիքը: Ես պարտավոր եմ նաև հավելել, որ Ձեր բացահայտ համերաշխությունը մեկ քույր կուսակցությանը՝ ի հաշիվ մյուս երկուսի, էթիկայի ընդունված կանոնների կոպիտ խախտում է և ապօրինի միջամտություն Հայաստանի ներքին գործերին:

Միջամտությունն ինքնին, ինչպես նաև Ձեր հաղորդագրության բովանդակությունը, ամոթալի են Եվրոպայի ու ԵԺԿ-ի համար, բոլոր նրանց համար, ովքեր եվրոպական քաղաքակրթության հնագույն ակունքներից մեկը հանդիսացող Հայաստանում ցանկանում են քարոզել եվրոպական արժեքներ և կերտել եվրոպական տիպօրինակի պետություն ու հասարակություն մեր երկրում:

Մի շարք հաստատուն ժողովրդավարական սկզբունքներ, ինչպիսիք են ազատ և արդար ընտրությունները, օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, դատական համակարգի անկախությունն ու քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը թվարկելուն զուգահեռ, Դուք, փաստորեն, Ձեր զորակցությունն եք հայտնում այդ նույն կուսակցությանը (և նրա նախագահին), որը պատասխանատու է ընտրությունները կեղծելու, օրենքն ընտրողաբար և անիրավաբար՝ սեփական հայեցողությամբ կիրառելու համար, կոռուպցիայի, իշխանության չարաշահման ու վերից վար շահերի բախման, հանրային կյանքի բոլոր ոլորտների գործունեության կուսակցապետական մենաշնորհացման, դատական համակարգը բացարձակապես իրենց քմահաճույքներին ծառայեցնելու, իրենց քաղաքական կամքն արտահայտելու, հավաքներ անցկացնելու, խղճի և սահմանադրական քաղաքացիական այլ գործողություններ իրականացնելու ազատությունների իրացման առնչությամբ քաղաքացիներին հալածելու և բանտարկելու համար: Ցանկը երկար է:

Մեկ անգամ ևս, եթե հաղորդագրությունն իսկապես Ձերն է, այն ինքնին վերածվում է եվրոպական բարոյական և իրավական հենանիշերի աղաղակող ինքնախախտման, էլ չասած, թե այն ինչպես է կոպտորեն ոտնահարում և վնասակար ու կողմնակալ հատվածապաշտական ազդեցություն թողնում բուն ընտրական գործընթացի, ընթացող քարոզարշավի և դրա վերջնական արդյունքի վրա՝ լինեն դրանք վերջապես մաքուր, թե ևս մեկ անգամ կեղծված: Ես հուսով եմ, որ վերը շարադրվածը պատշաճ կերպով կնշվի տեղական և միջազգային դիտորդական առաքելությունների, այդ թվում Ձեր սեփական զեկույցներում:

Դուք «Ժառանգությանը» չէ, որ արհամարհում եք: Դուք արհամարհում եք հայաստանյան ընտրողին, քաղաքացիական հասարակությանը, ԵԺԿ-ին և իր իսկ արժեքային համակարգը, այն ամենի բնորոշումն ու իմաստը, ինչը հայտնի է եղել մեզ՝ որպես Եվրոպա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում