«Մեծ ութնյակի» առաջնորդները հաստատել են իրենց մտադրությունը՝ նպաստել Ռուսաստանի անդամակցությանը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը մինչև 2011 թ. վերջը՝ հայտարարելով դրա մասին Դովիլում կայացած գագաթնաժողովի արդյունքում ընդունված հռչակագրում: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
«G8-ում Ռուսաստանի գործընկերները ողջունում են այն զգալի առաջընթացը, որին հասել է Ռուսաստանը ԱՀԿ անդամակցության ճանապարհի վերջում, և հաստատում են իրենց ակտիվ աջակցությունը Ռուսատանին 2011 թ. վերջին գործընթացն ավարտելու մտադրության հարցում»,-ասված է փաստաթղթում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն արդեն 17 տարի փորձում է անդամակցել այս կազմակերպությանը: Սրան խոչընդոտում են մի քանի գործեր, այդ թվում՝ Վրաստանը, որը, լինելով այդ կազմակերպության անդամ, սպառնում է վետո կիրառել: Բացի այդ, խոչընդոտներ կան՝ կապված են Ռուսաստանի օրենսդրության հետ:











































