Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Ավարտվեց Կաթողիկոսի այցը Հարավային Ամերիկա. Վերջին հանգրվանը Վենեսուելան էր

Մայիսի 26-ի երեկոյան Մայր Տաճարի զանգերի ղողանջներն ավետեցին Հարավային Ամերիկա կատարած հովվապետական այցից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերադարձը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Մայր Աթոռի միաբանների թափորով Ամենայն Հայոց Հայրապետն առաջնորդվեց Մայր Տաճար, ուր գոհաբանական աղոթք մատուցվեց Վեհափառ Հայրապետի ժամանման առիթով:

Մայր Աթոռի լուսարարապետի պաշտոնակատար Տ. Հովնան վարդապետ Հակոբյանի բարիգալստյան խոսքից հետո միաբաններին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` հանգամանորեն ներկայացնելով նաև հովվապետական այցի մանրամասները:

Մայիսի 6-9-ը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շքախմբով եղավ Բրազիլիայի հայոց թեմում, մայիսի 10-12-ը Վեհափառ Հայրապետը Հովվապետական այց կատարեց Ուրուգվայի հայոց թեմ, իսկ մայիսի 12-20-ը Նորին Սրբությունն այցելեց Արգենտինայի հայոց թեմի հայ համայնքները: Մայիսի 21-22-ը Նորին Սրբությունը նաև այցելեց Չիլիի Հանրապետությունում բնակվող հայորդիներին: Ամենուրեք Ամենայն Հայոց Կաթողիկոսը ջերմ ընդունելություն գտավ` ուրախություն ու խանդավառություն պատճառելով հավատացյալներին և փոխանցելով ամենքին համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունն ու զորակցությունը: Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետը հանդիպումներ ունեցավ պետական բարձրաստիճան պաշտոնյաների, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչների, քաղաքական ու մշակութային գործիչների, ինչպես նաև ազգային-համայնքային կյանքում գործող տարբեր կրթական, բարեսիրական, հայրենակցական հաստատությունների ներկայացուցիչների հետ:

Այնուհետև Նորին Սրբությունը մանրամասն անդրադարձավ Հարավային Ամերիկա այցի իր վերջին հանգրվանին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկացրեց, որ հրավերով Մայր Աթոռի բարերար տիար Մարկո Զարիկյանի մասնավոր այցով մայիսի 23-25-ը շքախմբի ուղեկցությամբ եղավ Վենեսուելայում: Կարակասի օդանավակայանում Նորին Սրբությանը դիմավորեցին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբաններ Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը, Տ. Փառեն վարդապետ Վարդանյանը և համայնքի ներկայացուցիչներ: Այդ ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն այցելեց Կարակասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի` իր օրհնությունը բերելով համայնքի հավատացյալ հայորդիներին: Կարակասում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Առաքելական Եկեղեցու պատվո բարձրագույն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով է պարգևատրել Մայր Աթոռի բարերար Մարկո Զարիկյանին` ի գնահատություն նրա երախտարժան ծառայության և նվիրումի հանդեպ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը:

Վերջում Վեհափառ Հայրապետը, գոհություն հայտնելով Աստծուն այցի բարեհաջող ընթացքի համար, վերստին աղոթք վերառաքեց առ Բարձրյալ Տերը հայրենիքի և աշխարհասփյուռ հայ ժողովրդի բարօր ու լուսավոր կյանքի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում