Monday, 06 05 2024
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, Դուք ասելի՞ք չունեք
Իսրայելի բանակը Ռաֆահում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ է տվել վերահաս ռազմական գործողության պատճառով
Փաշինյանը թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք համարվող ականապատ դաշտերի քարտեզը
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի
Ղրղզստանի նախագահը կմասնակցի Մոսկվայի հաղթանակի շքերթին
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բուդապեշտ
Դուք չէ, որ պետք է որոշեք՝ իշխանությունը հեռանա՞, թե՞ ոչ. դրա համար կան ընտրություններ
Եզդիների նկատմամբ խտրական իրավիճակներ կան Հայաստանում
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Երեւանը Բրյուսել-Բուդապեշտ թնջուկի եւ Բուդապեշտ-Բաքու ջերմության միջեւ
11:45
Կոնգրեսում հնարավոր են համարել ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա՝ վերջինիս պարտության դեպքում
11:44
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Եթե ես իրեն սատկացնեմ, ինձ քրեական պատիժ հասնո՞ւմ է․ երկակի ստանդարտներ են
ՔՊ-ականը քննադատեց դատախազության աշխատանքն ու պաշտպանեց Դավիթ Տոնոյանին
Մետրոն այսուհետ կգործի մինչև կեսգիշեր․ Ավինյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ
Վստահ եմ՝ շինարարը որոշել ա Ողջաբերդի վնասած պատը սարքի, տվել, քանդել ա
Բողոքներ են հղվում քաղաքապետարան, մեղավորներ փնտրելն արդեն կարևոր չէ. Ավինյան
«Վեոլիային» պտի ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
Հայտնի է Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
Պայթյուն Կիրանցում. զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
«Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը». ՔԿ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է
Փաշինյանին խնդրել եմ՝ ա-երով մի խոսիր, ազգանունդ փոխիր. ամեն մեծ բան փոքր քայլից է սկսվում

Երևանում մեկնարկել են ընդհանուր օգտագործման գույքի վնասված հատվածների վերականգնման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում սկսվել են   փողոցներում, մայթերին, բակային տարածքներում, հրապարակներում, այգիներում, պուրակներում տեղադրված ընդհանուր օգտագործման գույքի` ձմռան ընթացքում վնասված հատվածների վերականգնման աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի փոխանցմամբ՝ «Սանիթեք» ընկերության և վարչական շրջանների կոմունալ ծառայությունների, ինչպես նաև համատիրությունների ներգրավմամբ մայրաքաղաքում շարունակվում են փողոցների և բակերի սանմաքրման աշխատանքները, որոնց ընթացքում կազմակերպվում են տեղային շաբաթօրյակներ: Զեկուցվել է նաև, որ ընթանում են նաև մայրաքաղաքի հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքները: Հանձնարարվել է վերահսկել աշխատանքների պատշաճ կատարումը:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նախորդ շաբաթվա ընթացքում կազմված արձանագրությունների մասին:

Մասնավորապես՝ քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում նախորդ  շաբաթվա ընթացքում գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 4  դեպք:  Մեկ  հասցեում   իրականացվել են քանդման աշխատանքներ:

Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական տրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ կազմվել է 63 վարչական արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է խստացված հսկողությունը մայթերին և կամարանցումներում ավտոմեքենաների կայանման բացառման, ինչպես նաև ավտոկայանատեղերում մեքենաների կայանման համար ապօրինի գումարների գանձման դեպքերը կանխելու ուղղությամբ: Նախորդ շաբաթ այս մասով վարչական պատասխանատվության է ենթարկվել   2 իրավախախտ: Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը:

Խորհրդակցության ժամանակ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 4 վարչական արձանագրություն:

Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 3 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է բոլոր ուղղություններով շարունակել աշխատանքներն ու   հսկողության տակ պահել մասնավորապես հեղեղատարներում կուտակված աղբի հեռացման գործընթացը:

Զեկուցվել է, որ համաձայն քաղաքապետի հանձնարարականի՝ համապատասխան աշխատանքային խումբը շարունակում է հողի և գույքի վարձակալության, ինչպես նաև կառուցապատման միասնական բազաների ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Աշխատանքային խորհրդակցության ավարտին  «Ջրային կառույցներ»   ընկերությանը հանձնարարվել է նախքան մայրաքաղաքի շատրվանների, ջրային ավազանների և ցայտաղբյուրների վերագործարկումը կազմակերպել դրանց ընթացիկ նորոգման աշխատանքները:

Աշխատակազմի բնապահպանության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին էլ տրվել է հանձնարարական՝ զբոսայգիների տարածքում գործունեություն ծավալող մասնավոր տնտեսվարողների մասնակցությամբ  կազմակերպել  զբոսայգիների ընդհանուր օգտագործման և վարձակալությամբ տրված տարածքների մաքրման աշխատանքները:

Աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին   հանձնարարվել է   նախապատրաստվել   ասֆալտբետոնե  ծածկի նորգման և ճաքալցման աշխատանքների մեկնարկին:

Քաղաքի գլխավոր դիզայներին, աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին   հանձնարարվել է մասնավոր տնտեսվարողների մասնակցությամբ գույքագրել և իրականացնել մայրաքաղաքում տեղակայված հայտարարությունների, ինչպես նաև նշված տնտեսվարողներին պատկանող գովազդային վահանակները կարգի բերելու և ներկելու աշխատանքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում