Tuesday, 30 04 2024
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Էլի զոհե՞ր եք ուզում. քաոսը կկործանի բոլորիս
Խոշոր ներդրողների և քաղաքացիների համար կհստակեցվեն քաղաքաշինական գործընթացները
2018-ին ում հետևից Վանեցյանը պիտի գնար, այսօր որդու հարսանիքի հրավիրյալներն են
Սպասվում են տեղումներ
ՌԴ մուտքի արգելք ունեցողների թիվը կտրուկ կաճի. միգրացիոն խստացումներ են սպասվում
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ. «Հրապարակ»
Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում. «Ժողովուրդ»
Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում. «Հրապարակ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
Ադրբեջանը դու՞րս է գալիս Թուրքիայի վերահսկողությունից
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին

Հայաստանի ընտրությունը ավելի վատի և շատ վատի միջև է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1994-1997 թվականներին Հայաստանի նախագահի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը: 

 – Պարոն Լիպարիտյան, Հայաստանն այս օրերին քննարկում է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու հարցը, սակայն նկատելի է նաև այդ գործընթացների հետ կապված Ռուսաստանի դժգոհ վերաբերմունքը, ինչ-որ տեղ նաև ճնշումները: Ձեր կարծիքով՝ այս առումով ի՞նչ զարգացումներ կարող են լինել, հնարավոր համարո՞ւմ եք, որ ՌԴ-ի ճնշումների արդյունքում ՀՀ-ն չնախաստորագրի այդ համաձայնագիրը:

 – Ինձ համար հեռվից դժվար է ասել, բայց ճնշումները հրապարակային չեն լինի, եթե դրանք լուրջ են: Համենայնդեպս, ակնկալվում էր, որ ճնշում կլինի: Բայց հրապարակվե՞լ է Ասոցացման համաձայնագրի փաթեթը: Իհարկե, եթե փաստաթուղթը ստորագրված կամ նախաստորագրված չէ, հրապարակելը ճիշտ չէ: Քանի դեռ բանակցություններն ընթանում են, և ճշտվում են մանրամասները, հրապարակել տեքստը, որում կարող է լինել նախադասություն, որը վերջնական տեքստում չի լինի, ավելի խառնաշփոթ կստեղծի: Բայց կարելի է հրապարակել համաձայնագրի հիմնական սկզբունքներն ու պարամետրերը:

 – Այսինքն՝ բանակցող կողմերը ճի՞շտ են անում, որ հիմա չեն հրապարակում այդ փաստաթուղթը:

 – Կրկնում եմ՝ հիմնական սկզբունքները և պարամետրերը կարելի է հրապարակել: Բայց նաև հարց է, թե նախաստորագրումից մինչև ստորագրում որքան ժամանակ կմնա հանրությանը, Ազգային ժողովին և մամուլին՝ ծանոթանալու, կարծիք հայտնելու հնարավորություն ունենալու համար: Ժամանակին ես էլ բանակցել եմ շատ փաստաթղթերի շուրջ, և դրանց բովանդակությունը չենք հրապարակել, որովհետև վերջնական չէին: Այնտեղ հաճախ տարբեր հարցեր միմյանց են առնչվում ու շաղկապվում՝ նույնիսկ, եթե դրանք տրամաբանորեն իրար չկապվող հարցեր են: Ինչ-որ բան մի կողմն է առաջարկում, մեկ այլ բան` մյուս կողմը: Այդ մեկը կարող է ընթացքում աշխատանքային փաստաթղթում լինի, բայց չիմանանք, թե փոխարենն ինչ է ակնկալվում, կամ ինչ կինի վերջնական փաստաթղթում և այլն: Ես որոշ տրամաբանություն տեսնում եմ չհրապարակելու մեջ, բայց հիմնական սկզբունքները կարելի է և պետք է հրապարակել: Կարելի է նույնիսկ հրապարակել, թե որոնք են ամենավիճելի հարցերը: Ճիշտ է, ընդհանուր իմաստով կարևոր փաստաթուղթ է, բայց պատերազմի և խաղաղության փաստաթուղթ չէ: Այնպես որ՝ կարելի է փոքր-ինչ ազատ լինել: Իսկ քանի որ դեռ չկան այն սկզբունքները, որոնց շրջանակում պատրաստվում է այդ փաստաթուղթը, ուստի քննարկումը գնում է երկրորդ՝ ռազմավարական մակարդակով, թե՝ Ռուսաստանն ինչ է ասելու կամ անելու այն նախաստորագրելու դեպքում: Եվ դա մեզ համար վերածվել է մեծ խնդրի ու դիտարկվում է որպես կողմնորոշման հարց:

 Մեր տարածաշրջանում սառը պատերազմը դեռ շարունակվում է, այդ պատճառով էլ բոլոր հարցերը դրա հետ են կապվում: Մեր հարևանների հետ մեր հարցերը դեռ չենք լուծել, այդ պատճառով էլ մեր խնդիրները շատ զգայուն են: Հակառակ պարագայում այդքան չէինք վախենա, թե ով ինչ է ասելու: Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ մեր ընտրությունը վատի և ավելի վատի միջև է, իսկ ես կասեմ, որ այսօր ավելի վատի և շատ վատի միջև է: Մեր արտաքին քաղաքականության նպատակը միշտ պետք է լիներ այլընտրանքների ստեղծումը և դրանք գործածելու հնարավորություն ունենալը: Այժմ մեր այլընտրանքային հնարավորությունները քիչ են, այդ պատճառով էլ ցանկացած որոշում դիտարկվում է ավելի մանրամասն, բայց ավելի սահմանափակ եզրերում, և ցանկացած որոշում իր հետ բերում է վտանգներ:

 – ՌԴ-ն թեև պաշտոնապես չի առաջարկել, բայց ոչ բացահայտ կերպով Հայաստանին ստիպում է անդամակցել իր նախաձեռնած Եվրասիական կամ Մաքսային միությանը:

 – Պարզ է, որ դա պիտի անեին: Մեր ժամանակ նույնպես նման ճնշում կար, բայց ՀՀ-ի, ՌԴ-ի կամ այլ երկրի խնդիրները տարբեր են: Ուրիշ երկրներ էներգիա են արտադրում, մենք ներմուծում ենք: Ուրիշ երկրներ ծով ունեն, մենք չունենք: Ուրիշները շատ բան ունեն, որ մենք չունենք, ուրեմն ո՞րն է մեր շահը: Ինչպե՞ս ենք այդ խնդիրները լուծելու: Մեր շահն այդ հարցերը լուծելն է այնպես, որ մեր ժողովրդի կենսամակարդակն ավելի բարձրանա, մեր տնտեսությունը զարգանա և պետական ու ազգային շահերը պաշտպանելու կարողությունը չպակասի: Մաքսային միության հետ կապված շատ հարցեր կան, թե ով ինչ է արտադրում կամ ներմուծում: Այնտեղ բնագավառներ կան, որոնց կարելի է թերևս մասնակցել, այդ կառույցների լիարժեք անդամ դառնալ։ Բայց քանի որ ՌԴ-ում շատերն այդ հանգամանքը տնտեսական շահի փոխարեն համարում են ընդհանուր կողմնորոշման հարց՝ խնդիրը դառնում է ռազմավարական: ՌԴ-ն Ադրբեջանին միլիարդավոր դոլարներով զենք է վաճառում և ասում է, թե դա զուտ բիզնես է, իսկ մենք ինչո՞ւ չենք կարող ասել, որ սա էլ մեր բիզնեսն է, մեր հաշվարկներն են:  Չենք կարողանում այդքան հեշտորեն դա անել բոլորի համար հստակ պատճառներով:

 Քանի որ լուրջ հարցեր ունենք մեր հարևանների հետ, մեր այլընտրանքները քիչ են: Եվ որքան ժամանակն անցնում է, մեր շահերից մեկնելով՝ որևէ որոշում կայացնելն ավելի դժվար է դառնում: Իմ հիմնական մտահոգությունն այն է, որ մենք պատրաստ չենք լուծելու մեր հիմնահարցերը, պատրաստ չենք հանրային կարծիքը այդ ուղղությամբ ուղղորդելու. մեր քաղաքական ուժերի, իշխանությունների մոտ Լեռնային Ղարաբաղի մասին քննարկում չկա, Թուրքիայի հետ երկխոսություն չկա: Կարծես թե հաշտվել ենք, որ սա է իրավիճակը: Բայց այդ իրավիճակը պետք է փոխել: Հիմա Հայաստանում ինքնախաբեության միտում կա, թե՝ մենք լավ ենք, մեր հարցերը կարող ենք լուծել, մինչդեռ արդեն այնպիսի իրավիճակում ենք, որ չենք կարող լուծել.  այդ հիմնահարցերը կարող ենք անտեսել, բայց դա չի նշանակում, որ դրանք կչքանան, կամ դրանց ազդեցությունը մեր ընտրությունների վրա կպակասի: Մեզ համար պետք է պարզ լիներ, որ ԵՄ-ի հետ գործելը շահավետ է ընդհանուր տնտեսական-քաղաքական զարգացման առումով, բայց հիմա այդ պարզ հարցը դարձել է ռազմավարական մեծ կողմնորոշման խնդիր, որում լավ այլընտրանք չունենք:

 – Ռուսաստանը, կարծես, շատ խիստ է դնում հարցը և ասում՝ կա՛մ ԵՄ, կա՛մ ՌԴ: Մինչդեռ ՀՀ իշխանությունները ցանկանում են ընտրել «և… և» տարբերակը:

 – Միայն Ռուսաստանը չէ, որ ասում է՝ կա՛մ ԵՄ, կա՛մ ՌԴ: Որքան հասկանում եմ՝ ԵՄ-ն էլ է նույնն ասում։ Սա շատ նուրբ հարց է, և ես բավականաչափ տեղեկացված չեմ, որ ասեմ՝ այդքան սո՞ւր է դրված, թե՞ մերոնք դեռ նավարկելու ինչ-որ հնարավորություն ունեն: Բայց ինձ թվում է, որ ոչ միայն Հայաստանի, այլև ողջ Մերձավոր Արևելքի՝ Իրանի, Թուրքիայի, Սիրիայի խնդիրները և ընդհանրապես՝ ԱՄՆ-ի և ՌԴ-ի հարաբերությունների վատթարացումն այն տպավորությունն են ստեղծում, որ ՌԴ-ն առնվազն իր հարևան և նախկին խորհրդային երկրների նկատմամբ փորձում է շատ ավելի պահանջկոտ լինել: Իսկ մենք խոցելի ենք շատ մակարդակներով և պետք է կարողանանք նվազեցնել այդ խոցելիությունը: Բայց մենք ոչ արտագաղթի հարցը, ոչ տնտեսության զարգացման կամ ճնշումներին դիմակայելու հարցերը չենք կարողանա լուծել, եթե մեր չորս հարևաններից երկուսի հետ խնդիրներ ունենք կամ կիսապատերազմական վիճակում ենք: Իսկ մյուս երկու հարևանները` Իրանն ու Վրաստանն էլ իրենց խնդիրներն ունեն: Եվ չհասկանալ, որ արտաքին հարցերի ներկա դրությունն իր ծանր հետևանքները ունի տնտեսության զարգացման, արտագաղթի նվազեցման, ժողովրդավարության առաջխաղացման ու պետականության առողջ կառուցման բնագավառների վրա՝ ինձ համար կնշանակի ունենալ անլուրջ վերաբերմունք։

 – ԼՂ հարցը բավականին բարդ է: Երեք իշխանություն փոխվեց, բայց երեքն էլ չկարողացան որևէ լուծման հասնել: Ավելին՝ ԼՂ հարցի պատճառով իշխանություն փոխվեց:

 – Դժվար է, անշուշտ, և ձեր նկատողությունը տեղին է: Եվ որքան ժամանակն անցնում է, այնքան ավելի է դժվարանում այդ հարցի լուծումը: Բայց ոչինչ չանել և ասել, թե դժվար է, դա միայն պատճառաբանություն է, լուրջ քաղաքականություն չէ: Եթե ասում եք՝ անկարելի է լուծել, ուրեմն մենք փակուղի ենք մտել, որի հետևանքը կլինի այն, որ մենք մեր շահերը սահմանելու և հետապնդելու կարելիությունը ամբողջապես կկորցնենք։ Եվ այս պարագայում ինձ համար այնքան էլ կարևոր չէ, թե ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիրը կստորագրե՞նք, թե՞ ոչ: Նախ պետք է հասկանանք, թե ԼՂ հարցի լուծումն ինչու է ավելի դժվարացել, և եթե հիմա չլուծենք հարցը, 5 տարի հետո ավելի՞ դյուրին է լինելու: Բայց 5 տարի հետո չենք ունենա այն այլընտրանքը, որ տակավին, թերևս, ունենք։ Պիտի որոնել լուծումներ, որոնք մեզ դուրս կհանեն այս գահավեժ ընթացքից։

 – Իսկ ի՞նչ նկատի ունեք:

 – Ես չեմ ուզում այդ հարցը մանրամասնել, բայց իմ կարծիքով՝ պետք է ուղղակի բանակցությունների մեջ մտնել: Իրապաշտ լինելու համար մի քիչ երևակայություն գործածել ու ակտիվ դիվանագիտության մեջ մտնել:

 – Կարծիք կա, որ վերջին շրջանում ԼՂ բանակցությունները փակուղում են, քանի որ ՀՀ-ում ու Ադրբեջանում ընտրական երկար շրջան է:

 – Ոչ, ոչ, դրանք բոլորը պատճառաբանություններ են: Միշտ էլ ընտրական շրջան է լինում. Հայաստանում խորհրդարանական ընտրությունները ավարտվում են, սկսվում են նախագահական ընտրությունները: Հետո դա Ադրբեջանում է լինում, հետո նորից՝ Հայաստանում, և այդպես շարունակ: Բա ե՞րբ պետք է մեր հարցերը լուծենք: Հարցն այն է՝ ուզո՞ւմ ենք լուծել, թե՞ չենք ուզում:

 – Այսինքն՝ լուծելու ցանկությո՞ւն չկա:

 – Ես չեմ տեսնում, դուք տեսնո՞ւմ եք: Անշուշտ, ոչ մի կողմ, ոչ մի երկիր չի ասում, որ չեն ուզում լուծել։ Բոլորն էլ կցանկանան լուծել, հարցն այն է, թե ով ինչ լուծում կընդունի: Կարող ենք ԵՄ-ի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, և միգուցե ՌԴ-ն դրան չընդդիմանա, բայց ակնկալվող արդյունքները չստանանք: Հնարավոր է, որ մենք չունենանք այն ներուժը, որ օգտվենք այդ փաստաթղթի ընձեռած հնարավորությունից, քանի որ չունենք համապատասխան արտադրողականություն: Իսկ ավելի վատ սցենարն այն է, որ մենք կպատժվենք, և ՌԴ-ն գիտի ինչպես պատժել, շատ ձևեր ունի: Բայց մենք այդ պատժին կդիմանա՞նք: Իսկ ինչո՞ւ հասանք այնպիսի վիճակի, որ ոչ մի պատժի չենք դիմանա: Որպեսզի կարողանանք մեր կենսական շահերը պաշտպանել, մենք պետք է ունենանք պետականություն, որը կունենա անկախության զգալի չափ: Այստեղ նաև լեգիտիմության խնդիր կա: Եթե լեգիտիմություն չունես, ինչ լուծում էլ գտնես՝ դժվարության կհանդիպես։ Բայց մեր երկրում մեկ այլ վտանգավոր միտում  կա, այն է՝ լուծման մասին մտածելը դավաճանություն է թվում: Այն, ինչ լուսանցքային մտածելակերպ էր, այսինքն՝ «մենք մեր հարցերը լուծել ենք, թող մյուս կողմը մտածի իր հարցերի մասին», կարծես դարձել է տիրապետող։ Այնպիսի իրավիճակ ստեղծեցինք, որ այդ հարցի շուրջ այլևս ռազմավարական մտածողություն չունենք, մտածողություն, որը հիմնված կլինի տարածաշրջանի բոլոր իրողությունների նկատմամբ երկարաժամկետ հաշվարկների վրա։ Հիմնահարցերը չեն անհետանում, եթե անգամ որոշել ենք դրանց մասին չխոսել:

 

Ժ. Լիպարիտյանի հետ հարցազրույցի երկրորդ հատվածը կներկայացնենք ավելի ուշ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում