Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ, պատրիարք Իլյա 2-րդը միջնորդել է Թբիլիսիում ձերբակալված ցուցարարների նկատմամբ «մեղմ պատիժ» սահմանելու համար:
Պատրիարքի տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Պատրիարք Իլյա 2-րդը ձերբակալվածների առնչությամբ միջնորդությամբ դիմում է իշխանություններին, որպեսզի նրանք լոյալ պատիժ սահմանեն ձերբակալվածների հանդեպ»:
Պատրիարքը նաև ցավակցություն է հայտնել երկու քաղաքացիների մահվան կապակցությամբ:
Հիշեցնենք, որ վրացական ընդդիմության առաջնորդներից խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն երեկ հայտարարել էր, թե իր ունեցած աղբյուրների համաձայն, պատրիարք Իլյա 2-րդը խնդրել է զերծ մնալ ուժի կիրառումից, սակայն նախագահն ու խորհրդարանի խոսնակը չեն լսել նրան:
Բուրջանաձեն նաև հույս էր հայտնել, որ պատրիարքը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: