Վերա Բրեժնևայի ավագ դստեր հայրն ընդհանրապես չի զբաղվում նրա դաստիարակությամբ: Բրեժնևայի խոսքերով՝ ինքը ստիպված է խիստ լինել Սոնյայի հետ, ով դեռահասության տարիքում է: Աղջկան, սակայն, դա դուր չի գալիս: Այս մասին հաղորդում է Showbiz.siteua-ն:
Վերան խոստովանել է, որ դստեր հետ հերթական զրույցից հետո, ինքն այլևս չի դիմանում և հաճախ լալիս է:
Վերան նաև ասել է, որ ինքը սիրելի տղամարդ ունի: Նա, սակայն, այն մարդը չէ, ում մասին գրում են ԶԼՄ-ները: Հիշեցնենք, որ «Վիա Գրա» խմբի նախկին անդամին սիրավեպ էին վերագրում ռեժիսոր Մարիուս Վայսբերգի հետ: