Ինչպես տեղեկացանք, ԵԽԽՎ համազեկուցողները դրական են գնահատել համաներումը և Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից երկխոսելու պատրաստակամություն են նկատել:
Այսօր լրագրողները ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից փորձեցին հետաքրքրվել՝ նա Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից երկխոսելու պատրաստակամություն տեսնո՞ւմ է, թե՞ ոչ։ Սահակյանը արձագանքեց. «Ես ամբողջ օրը չեմ մտածում կամ գիշերները երազներ չեմ տեսնում, որ ինչ-որ մեկի հետ պետք է երկխոսենք»: Գալուստ Սահակյանը հավանաբար վստահ չէ՝ ընդդիմությունը պատրա՞ստ է երկխոսության, թե՞ ոչ: