Մերձմոսկովյան Ստուպինսկայա շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի:
Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 5:00-ի սահմաններում: Տամբովից Մոսկվա ուղևորվող ավտոբուսը հարվածել է «Կամազ» բեռնատարին, որի հետևանքով ավտոբուսը հրդեհվել է: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
«Ճշտված տվյալներով, զոհվել է 11 մարդ»,- ասել է ԱԻՆ ներկայացուցիչը: Ավելի վաղ հայտնել էին 8 զոհի մասին: 4 հոգի հոսպիտալացվել է, սակայն նրանց առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան:











































