Այսօր՝ մարտի 12-ին «Ելք» դաշինքը քարոզարշավ է իրականացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանում: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու դաշինքի այլ թեկնածուներ հանդիպել են ընտրողների հետ, ներկայացրել դաշինքի նախընտրական ծրագրերը, թեկնածուների գործունեությունն ու առաջիկա անելիքները:
«Հանրապետական կուսակցությունը և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, երկարատև և կոռուպցիոն գործունեության արդյունքում Հայաստանում ստեղծել են հուսահատության ճահիճ և հիմա փորձում են վարչական լծակների, փողի գործադրմամբ, բարոյահոգեբանական ճնշումների մեթոդով ավելի խորացնել այդ ճահիճը՝ իրենց գործունեությունը բարեհաջող շարունակելու համար»,- հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև հավելել է. «Այդ ճահճից ելք կա և դուք կարող եք օգտվել այդ հնարավորությունից՝ «Ելք» դաշինքի օգտին քվեարկելով: Մի հուսահատվեք, որովհետև ելք կա»:
Մանրամասները՝ տեսանյութում: