Երեկ Աֆղանստանի հարավում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ՆԱՏՕ-ի 8 զինվոր, որոնցից 7-ը եղել են ամերիկացիներ, մյուսի ազգության մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
Բացի ՆԱՏՕ-ի զինվորներից, սպանվել են նաև երկու աֆղանցի ոստիկաններ: Այս մասին հայտնել է Քանդահար նահանգի սահմանային ոստիկանության ղեկավար Աբդուլ Ռազիկը:
«Երկու ամիս առաջ մենք այդ շրջանը մաքրել էինք ահաբեկիչներից, սակայն նրանք դեռ ակտիվ են»,- ասել է նա:
«Թալիբանն» արդեն ստանձնել է այս ահաբեկչության պատասխանատվությունը:










































