Արագածոտնի մարզի ԸԸՀ-ն երեկ զավեշտալի պատասխան Է տվել Արազած գյուղի ընտրությունները բողոքարկող թեկնածուի թերթի հարցին, թե ինչո՞ւ ընտրությունները անվավեր չեն ճանաչվում, երբ վերահաշվարկի ժամանակ պարզվել է` զմռսված պարկից բացակայում են բազմաթիվ քվեաթերթիկներ:
ԸԸՀ անդամները պատասխանել են, թե քվեաթերթիկները պարկում չեն եղել, որովհետև «ուղղակի մոռացած են եղել ընտրատարածքում»: և սա պարզվել Է վերահաշվարկի ժամանակ: Նշենք, որ հավանաբար այսօր «պարտված» թեկնածուն կդիմի դատարան: