Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան հրաժարվել է պատգամավորական մանդատից: Այս մասին հաղորդում է APA ադրբեջանական գործակալությունը:
«Ադրբեջանի առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակվելուց հետո նա դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողով պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով»,- հայտնել է ԿԸՀ նախագահ Մազահիր Փանախովը:
Հարցը դրվել է քվեարկության և ընդունվել է:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 21-ին ստորագրել էր հրամանագիր իր կնոջը` Մեհրիբան Ալիևային երկրի առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակելու վերաբերյալ:










































