Sunday, 07 06 2026
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը
Ինչո՞ւ հնարավոր չէ Մարսից արագ վերադառնալ

Լավ կլիներ՝ Սամվել Բաբայանը հարգեր իր անցյալը և չաներ արտահայտություններ, որ իրեն չեն սազում

«Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը, գնահատելով հանրապետությունում առկա նախընտրական տրամադրությունները, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ բոյկոտի քարոզը չի աշխատելու. «Նրանք բոլորը, ովքեր միշտ ակտիվ են եղել, 4 դաշինք և 5 կուսակցություն հայտարարել են ընտրություններին իրենց մասնակցության մասին»:

Նրա խոսքով՝ շատ կարևոր էր, որ կարողանար ամբողջ ընդդիմությունը միավորվել, մինչդեռ նրանցից յուրաքանչյուրը փորձում է հայտարարել,   որ ինքն է միակ ընդդիմադիրը, իսկ մյուսները կա՛մ ղեկավարվում են Բաղրամյան-26-ից, կա՛մ անկախ չեն, կա՛մ հրահանգով են մասնակցում ընտրապայքարին. «Նման մթնոլորտում դժվար է ասել, որ որևէ մեկը կարող է իր ետևից տանել բողոքական զանգվածը»:

Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ ընդդիմության ցուցակները և ընտրություններին պատրաստվածությունը ցույց տվեցին, որ իշխող ուժին հակակշիռ դաշինք չստեղծվեց. «Օրինակ՝ «Ծառուկյան» դաշինքի ցուցակները նայելիս պարզվում է՝ մեծ մասը Հանրապետականից դուրս եկածներն են»:

Անդրադառնալով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին՝ մեր զրուցակիցը նկատեց. «Թե՛ Օսկանյանը, թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, թե՛ Օհանյանը ժամանակին եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ, և նրանց կատարած գործունեությունը որևէ մեկի համար գաղտնիք չէ: Եվ նրանք հասարակության մեջ առկա հարցադրումներին պետք է պատասխաններ հնչեցնեն… Սամվել Բաբայանը չի էլ թաքցնում, որ ազդեցություն ունի. դա այդ դաշինքի խնդիրն է:  Եթե նրանք այդ հնարավորությունը տվել են Սամվել Բաբայանին, ապա ես չեմ կարծում, որ Սամվել Բաբայանը ին չ-որ օրենք է խախտում»:

Գառնիկ Իսագուլյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ թեև Սամվել Բաբայանը մեծ ներդրում է ունեցել Ազատամարտի ընթացքում, նաև Արցախի հերոսի կոչում է ստացել, բոլոր դեպքերում այս նախընտրական քարոզչության մեջ լավ կլինի, որ ձեռնպահ մնա՝ հատկապես Արցախի Հանրապետությանը վերաբերող խնդիրները դարձնել Հայաստանի ներքաղաքական պայքարի մեջ արծարծվող հարցեր և դրանց տալ գնահատականներ, որոնք «գոնե իրեն չեն սազում: Նախ և առաջ մարդն ինքը պետք է կարողանա հարգել իր անցյալը և իր անցյալի մեջ էն մարդկանց, ովքեր բավականին մեծ ներդրում են ունեցել, միասին աշխատել են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում