2017թ. Չինաստանի ռազմական բյուջեն աճելու է 7 տոկոսով՝ կազմելով շուրջ 151.8 միլիարդ ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Չինաստանի ֆինանսների նախարարության ներկայացուցչին:
«Բյուջեի ծրագրի համաձայն՝ ֆինանսների նախարարությունը նախատեսում է ազգային պաշտպանության վրա ծախսել 1.044 տրիլիոն յուան, ինչը 7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը»,-հայտնել են Չինաստանի ֆինանսների նախարարությունից:
2016-ին Չինաստանի ռազմական ծախսերը կազմել են շուրջ 146 միլիարդ դոլար: Չինացի ռազմական փորձագետները նշել են, որ երկրի պաշտպանական բյուջեն առաջին անգամ է գերազանցում 1 տրիլիոն յուանը:







































