Հյուսիսային Կորեայի կենտրոնական կուսակցական «Նոդոն սինմուն» թերթը հայտնել է, որ Փխենյանը մտադիր է ամրապնդել իր պաշտպանական հզորությունը, ինչպես նաև զարգացնել ինքնապաշտպանության միջոցները՝ համապատասխան երկրի միջուկային կարգավիճակի։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Նշվում է, որ հայտարարությունը հայտնվել է միաժամանակ Սեուլից ստացված հաղորդագրությունների հետ՝ հյուսիսկորական հրթիռների արձակման մասին։
Հարավային Կորեան հայտնել է Հյուսիսային Կորեայի կողմից չճանաչված հրթիռների արձակման մասին։
Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար Հվան Գյո Անը խնդրել է ԱՄՆ-ին անհապաղ տեղակայել ՀՀՊ համակարգերը թերակղզում՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ հյուսիսկորեական 4 հրթիռները հասել են 260 կմ բարձրության՝ հաղթահարելով 1000 կմ։ Դրանք ընկել են Ճապոնական ծովը։
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ազգային անվտանգության խորհուրդ է գումարում՝ կապված հյուսիսկորեական հրթիռային փորձարկումների հետ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի հետ համատեղ ճապոնական կառավարությունը պատրաստ է պատասխան տալ Հյուսիսային Կորեայի գործողություններին։









































