ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Հայ Յեղափոխական Դաշնակցության քարոզարշավի մեկնարկի իր ելույթում շեշտեց, որ ընտրություններից հետո նոր Ազգային ժողովը դառնալու է հիմնադիր խորհրդարան, որը գործի է դնելու բոլոր բարեփոխումները. «Այլևս չենք ունենալու նախագահի մի աթոռ, որի վրա նստողը ունենա ամբողջական իշխանություն»,-նշեց Ռուստամյանը:
Անդրադառնալով իշխանության հետ կոալիցիա կազմելուն՝ Արմեն Ռուստամյանն ընդգծեց. «Ժողովրդին բաց ճակատով ենք հանդիպելու ու բացատրելու, թե ինչու ենք մտել իշխանության մեջ»











































