Bloomberg գործակալությունը թարմացրել է 500 համաշխարհային միլիարդատերերի վարկանիշը։ Մարտի 5-ի դրությամբ՝ վարկանիշում առաջին տեղը զբաղեցնում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը (85.6 մլրդ դոլար), երկրորդ տեղում ամերիկացի ձեռնարկատեր Ուորեն Բաֆեթն է (78,9 մլրդ դոլար), երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը (73,5 մլրդ)։
Առաջին տասնյակում են նաև Inditex-ի նախկին նախագահ Ամանսիո Օրտեգան (69,3 մլրդ), Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը (59,1 մլրդ), մեքսիկացի գործարար Կառլոս Սմիմը (53 մլրդ), եղբայրներ Չարլզ և Դևիդ Կոխերը (Koch Industries, 48,1-ական մլրդ), Oracle կորպորացիայի ղեկավար Լարի Էլիսոնը (45,3 մլրդ) և IKEA-ի հիմնադիր Ինգվար Կամպրադը (42,9 մլրդ)։










































