Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ծրագրում է հինգշաբթի Մոսկվայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Սիրիայում տիրող իրավիճակի քննարկման համար։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Նրա խոսքով՝ Իսրայելն անհանգստացած է Սիրիայում ամրապնդվելու Իրանի փորձերից։
«Ես մտադիր եմ արտահայտել Իսրայելի վճռական անհամաձայնությունը դրա հետ։ Հուսով եմ՝ կկարողանանք հասնել որոշակի փոխըմբռնման»,-ասել է Նեթանյահուն։











































