Քաղտեխնոլոգ ՎԻգեն Հակոբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ընտրական գործիքների օգտագործմանը և ազդեցությանը, նշեց, որ անկախությունից ի վեր Հայաստանում դրանք օգտագործվում են, սակայն քաղաքական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում այդքան էլ բուռն չի ընթացել, ինչը պայմանավորված է քաղաքական համակարգով, քաղաքական խաղի կանոններով:
Նրա դիտարկմամբ՝ հիմնականում իրենց իմիջի, առաջխաղացման, փիարի մասին մտածում են նրանք, ովքեր իսկապես քաղաքական գործիչներ են և քաղաքականությամբ են զբաղվում, ոչ թե նրանք, ովքեր այս կամ այն ճանապարհով հայտնվել են խորհրդարանում:
«Քաղաքական տեխնոլոգիաներից է կրեատիվ մոտեցմամբ, ոչ ստանդարտ քայլերով հանրության ուշադրությունը գրավելը, իհարկե դրական առումով, ոչ թե ծեծուջարդով կամ դանակահարությամբ: Աշխարհը զարգանում է, նոր քաղաքական տեխնոլոգիաներ են առաջ գալիս, այս անգամ ինտերնետը և սոցիալական ցանցերը լուրջ դերակատարում կունենան: Ուշադրություն է դարձվում նաև կարգախոսներին: Այս անգամ բոլորի կարգախոսները նման են իրար»,- նշեց Վ. Հակոբյանը:
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ ՀՀԿ-ի համար մինուս է կուսակցության ցուցակում չներառված անձի՝ Կարեն Կարապետյանի դեմքով պաստառը. «Այս քաղաքական ուժը մեծ հույսեր է կապում Կ. Կարապետյանի դրական իմիջի հետ և որպես այս քաղաքական պրոցեսի շոգեքարշ, նրան է ներգրավում»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































