Wednesday, 01 07 2026
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում

Ում պետք է վստահի Թուրքիան. Türkiye, Թուրքիա

Միջազգային հարաբերությունների տեսությունների մեծ մասը միջազգային համակարգի կառուցվածքի բացատրման ժամանակ շեշտադրում է անում «անարխիա» հասկացության վրա։ Գլոբալ քաոսի պայմաններում այս կամ այն պետության կարևորագույն նպատակը սեփական գոյության շարունակումն է և սեփական անվտանգության սպառնալիքներին պատրաստ լինելը։

Հայացք նետելով մերձավորարևելյան տարածաշրջանի քաղաքական կառուցվածքի վրա, որտեղ գտնվում է նաև Թուրքիան, կարելի է տեսնել, որ այստեղ նույնպես անարխիա է տիրում։ Գլոբալ խաղացողների միջամտությունը «արաբական հեղափոխություններ» կոչվող գործընթացում, անշուշտ, էլ ավելի է մեծացրել անկայունությունն ու անորոշությունը տարածաշրջանում։ Նման կերպով քսենոֆոբիայի աճն արևմյան աշխարհում կբարձրացնի համաշխարհային քաղաքական համակարգի անկայունությունը։ Մերձավոր Արևելքում դա կարտացոլվի էլ ավելի մեծ անարխիայի տեսքով։

Ու՞մ պետք է վստահի Թուրքիան ժամանակաշրջանում, երբ Մերձավոր Արևելքում և ողջ աշխարհում քաոսն աճում է՝ գրում է Սակարիայի համալսարանի Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Քեմալ Ինաթը Türkiye պարբերականում։

«Որքանո՞վ են հուսալի դաշնակցային հարաբերությունները, որոնք մեր երկիրը մեծացնում է տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս որոշ խաղացողների հետ։ Օրինակ, ո՞ւմ կարող ենք մենք վստահել Սիրիայի հետ կապված անվտանգության շուրջ մեր տագնապների վերացման հարցում՝ ամերիկյան նոր վարչակազմի՞ն թե՞ Ռուսաստանին։ Որքանո՞վ կարող ենք հույս դնել Սիրիայի ազատ բանակի վրա։ Որքանո՞վ կարող ենք վստահել Կատարին և Սաուդյան Արաբիային, որոնց հետ մենք համագործակցում ենք ինչպես սիրիական հարցով, այնպես էլ Մերձավոր Արևելքի շատ այլ խնդիրներով»,-հարցադրում է արել հոդվածագիրը՝ հավելելով, «միջազգային հարաբերությունների բնույթում դրված ուժի և շահերի հասկացությունները ցույց են տալիս, որ նրանցից ոչ ոքին մենք չենք կարող վստահել։ Միակ բանը, որի վրա կարող ենք հենվել, սեփական ուժն ու Թուրքիայի կայունությունն են»։

Այլ երկրների հետ ժամանակավոր միությունների կառուցումը՝ սեփական ուժերով անհաղթահարելի խնդիրների լուծման համար, բնական է։ Դա ստիպված է անել նույնիսկ ԱՄՆ-ը, որը հանդիսանում է աշխարհի ամենաուժեղ երկիրը։ Դաշինքները, որոնք ստեղծում է Վաշինգտոնը Ատլանտիկայում և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, իրականում ցույց են տալիս, որ նրա ուժը նույնպես սահմանափակ է։ Այդ իսկ պատճառով Թուրքիան, որը ԱՄՆ-ի համեմատ ունի շատ ավելի փոքր ուժ, նույնպես պետք է փնտրի այլ պետությունների կամ ոչ պետական սուբյեկտների հետ համագործակցության ձևեր՝ կարողանալու պաշտպանել իր շահերը բոլոր ոլորտներում, առաջին հերթին՝ անվտանգության։ «Սակայն մենք նաև չպետք է մոռանանք, որ դա «ժամանակավոր» համագործակցություն է։ Մենք պետք է միշտ նկատի ունենանք, որ երկրները, որոնք այսօր գործում են Անկարայի հետ համատեղ, վաղը իրենց շահերի փոփոխմանը զուգահեռ շատ արագ կարող են հակառակ կողմն անցել և իրականցնել Թուրքիային վնասող քաղաքականություն։ Մերձավոր Արևելքը լի է նման ռիսկերի օրինակներով»,-նշում է հոդվածագիրը։

Նա այդ պայմաններում անհրաժեշտ է համարում մի կողմից նոր համագործակցության ուղիների փնտրումը՝ համապատասխան ժամանակի պահանջներին, մյուս կողմից՝ սեփական ուժի մեծացումը։

«Այդ առնչությամբ Թուրքիան նախևառաջ պետք է հենվի սեփական ժողովրդի վրա։

Մեր ղեկավարությունը՝ ինչպես իշխանությունը, այնպես է ընդդիմությունը, պետք է անի ամեն հնարավոր բան՝ արժանանալու ժողովրդի աջակցությանն ու ուժեղացնելու այն։ Իսկ նրանք, ովքեր աջակցություն են փնտրում այլ վայրերում, թեև այն ձեռք կբերեն ժամանակավոր, սակայն վերջնական արդյունքում, կդատապարտվեն պարտության։

Ուղին դեպի ժողովրդի աջակցության ձեռքբերում անցնում է վստահության միջով, իսկ վստահության ձեռքբերման ուղին անցնում է արդարության նորմերին անշեղ հետևելու միջով։

Այսպիսով՝ ժամանակաշրջանում, երբ անկայունությունը միջազգային համակարգում օրեցօր աճում է, Թուրքիան՝ ի պատասխան բոլոր սպառնալիքների պետք է ընտրի ճիշտ միություններ ու համագործակցություն, մեծացնի իր տնտեսական, ռազմական և դիվանագիտական ուժը, և ամենագլխավորը՝ մեջք չթեքի ժողովրդին ու արդարությանը»,-եզրափակել է Ինաթը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում