Օրերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ-ում ուշագրավ հայտարարություն է արել՝ նշելով, որ ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել, քանի որ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում և շուկայում այդպիսի անորակ վառելիք են վաճառում: «Առաջին լրատվական»- ի հետ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը՝ ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկ «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը նշեց. «Նույնիսկ մեկ փամփուշտի գողությունը դավաճանություն է: Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, շատերը նրա հետ հույսեր են կապում, լավ է անում, փաստերը տեղն է դնում, դիմացը նստածները ովքե՞ր են, երևի նրանց մի մասը այդ գողերից են, այդ մասին տեղյակներից են, բայց ո՞վ է պատժվում:
Անպատժելիությունն է տանում այս ամենին: Ասելը քիչ բան է, պատժել է պետք»:
Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը, տեղյակ չլիներ, որ վառելիքի հետ կերոսին են խառնում կամ ռազմատեխնիկան անորակ դիզվառելիքի պատճառով գործի չի դրվում, Վ. Սիսլյանը պատասխանեց. «Եթե տեղյակ չէ, ուրեմն իր գործն ազնվորեն չի կատարել, ապուշ է, իսկ եթե տեղյակ է և թույլ է տվել, քանի որ իրեն էլ է բաժին հասել ամեն ինչից, ուրեմն թշնամու ջրաղացին ջուր լցնող մարդ է»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































