Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է Հոլանդիայի կառավարությանը, որն անցանկալի էր համարել նրա՝ Հոլանդիա կատարվելիք քարոզչական այցը: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com-ը:
«Ձեզնից ոչ ոք չի կարող արգելել մեզ, մենք որտեղ ցանկանանք, այնտեղ էլ կգնանք»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Ավելի վաղ թուրքական ասոցացիայի Նիդերլանդների ներկայացուցիչը հայտնել էր, որ Չավուշօղլուն նախատեսում է մարտի 11-ին այցելել Ռոտերդամ և մասնակցել կայանալիք հանրաքվեին, որի նպատակն է Թուրքիայի քաղաքացիություն ունեցող հոլանդացիների շրջանում սահմանադրական փոփոխությունների «այո» թևի պաշտպանությունը:







































