Thursday, 02 07 2026
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը

Սփյուռքահայերին կոչով դիմելուց առաջ վարչապետը պետք է հայաստանյան բանկերի գյամերը քաշի. Փ. Հայրապետյան

«Վարչապետ Կարեն Կարապետյանը սփյուռքահայերին Հայաստանում ներդրումներ անելու կոչից առաջ պետք է Հայաստանում բանկերի գյամերը քաշի ու օրենսդրական դաշտը կարգավորի, որպեսզի սփյուռքահայ ներդրողները իմ պես միամիտ-միամիտ, զուտ հայրենասիրությունից դրդված, իրենց էությունը մոռացած՝ չգան այստեղ, ներդրում անեն ու հայտնվեն իմ կարգավիճակոմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի կոչին՝ ասաց սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում ներդրումային մեծ դաշտ կա, հատկապես թեթև արդյունաբերության, շնարարության և մի քանի այլ ոլորտներում, կարելի է հանգիստ գալ և ներդրումներ անել, պարզապես դրսից եկող ներդրողների վստահությունն է պետք, որ իրենց չեն խաբի։ Օրենսդրական դաշտի բարելավում է պետք, օրենքով երաշխիքներ են պետք նրանց։

«Թե չէ՝ պայմաններ կան, լափողներն ու գռփողները աստիճանաբար դուրս են գալիս։ Էս ընտրություններով դաշտն էլ ավելի կմաքրվի, անկուշտները, որ արդեն կշտացել են, կհեռանան դաշտից, ու արդեն կարելի է հանգիստ ներդրում անել։ Էս վարչապետն էլ է կուշտ մարդ, ոչ թե նախորդի պես։ Ուղղակի էս վարչապետը պետք է խելոք գտնվի, նստի ու բանկերի հարցերը լուծի»,- ասաց Հայրապետյանը՝ հավելելով. «Մեր վարչապետը, մեր նախագահը առաջին հերթին բանկերից պետք է սկսեն, քանի որ դրանք թալանում են մարդկանց, սաղ Հայաստանի բնակիչների տները, ոսկեղենը, փողերը տարան։ Մարդիկ մնացել են առանց կոպեկի, առանց տան։ Բանկերը սաղ խլել են։ Բանկերի հարցը շատ կարևոր է։ Բոլորը պետք է հավաքվեն, բանկերի ղեկավարներին կանչեն ասեն՝ էս ինչ եք անում։ Որտեղ եք տեսել նման բարձր տոկոսադրույքներ։ Որտեղ եք տեսել 37 տոկոս տոկոսադրույք։ Դա չլսված բան է։ Կրկնում եմ՝ պետք է բանկերի գյամերը քաշվի, ու ամեն ինչ լավ կլինի»։

Որպես օրինակ Հայրապետյանը մատնացույց է անում «Ամերիաբանկին», որը հենց առաջին մեղավորներից է իր սնանկացման գործում։ «Հիմա դատական պրոցեսով արդեն ապացուցվում է, որ ամենամեղավորը բանկն է եղել։ Ես բարի գործ էի ուզում անել՝ հայրենիքում 10 հազար աշխատատեղ էի ուզում բացել։ Ինձ թվում էր՝ դա իմ կյանքի ամենանվիրական գործը կլինի, բայց ինչ ստացվեց։ Հայրենասիրությունը այս երկրում սուտ կատեգորիա է»,- նկատեց գործարարը՝ հավելելով, որ այն գործարարները, ովքեր վարչապետի կոչից դրդված կուզենան գալ այստեղ ներդրում անելու, առաջին հերթին հենց բանկերի մասով պետք է երաշխիքներ պահանջեն կամ աշխատեն դրսի բանկերի հետ, որպեսզի չհայտնվեն իր կարգավիճակում։

Մեր դիտարկմանը՝ հաշվի առնելով, թե Հայաստանում ովքեր են կանգնած բանկերի հետևում, ովքեր են հայաստանյան բանկերի սեփականատերերը, հնարավոր կլինի՞ բանկերի «գյամերը քաշել», Հայրապետյանը նկատեց։ «Այո, եթե նախագահը, վարչապետը ու մյուս պաշտոնյաները նստեն, բացատրեն, որ էլ այսպես շարունակվել չի լինի։ Պետք է այս թալանին վերջ դրվի, պետք է աշխատել այնպես, ինչպես դրսի բանկերը։ Եթե բացատրեն, որ իրենց աշխատաոճով երկիրը կփոխվի, ապա, ինձ թվում է, հնարավոր կլինի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում