Thursday, 18 06 2026
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի

Որտեղ կհանգրվանեն ՀՀԿ-ի ինտելեկտուալները. «Ժողովուրդ»

«ժողովուրդ» թերթը գրում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանությունը պատկանում է ՀՀԿ-ին, ու նրա բոլոր պատգամավորները կիսում են վարվող քաղաքականության պատասխանատվությունը եւ այս ընտրություններում էլ հավակնում են կրկին իշխանություն ունենալ, «Ժողովուրդը» շարունակում է անդրադարձը 5 տարի օրենսդիր մարմնի անդամ լինելու բերկրանքը վայելած ՀՀԿ-ականների, մասնավորապես Արտակ Դավթյանի, Արտակ Զաքարյանի ու Հովհաննես Սահակյանի գործունեությանը: Արտակ Դավթյանի խորհրդարանական գործունեությունը մեկնարկել է 2007թ., երբ նա Աժ-ում հայտնվեց ՀՀԿ համամասնական ցուցակով: Նախկինում Դավթյանը աշխատել էր տարբեր պաշտոններում, այդ թվում՝ ՀՀ էներգետիկայի փոխնախար (2003-2004): 5-րդ գումարման խորհրդարանում Դավթյանը գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է: Այս ընտրություններում նա ՀՀԿ-ի ցուցակում զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը:

Տպավորիչ է Արտակ Դավթյանի խորհրդարանական գործունեությունը, հիշատակելի է հատկապես 2015թ. սահմանադրական փոփոխություններից առաջ «Նույնականացման քարտերով քվեարկելու թույլտվության» օրինագիծը, որն այնքան էլ համահունչ չէր կեղծիքներից խուսափելու մասին իշխանության հռետորաբանությանը: Այս առումով ամենեւին էլ զարմանալի չէ, որ Դավթյանը կողմ է քվեարկել խորհրդարանում ներկայացված օրինագծերի բացարձակ մեծամասնությանը` ավելի քան 95 տոկոս: Այս ընթացքում նա դեմ է եղել լոկ 9 անգամ, ձեռնպահ՝ 2, 26 անգամ հրաժարվելով քվեարկությունից՝ ՀՀԿ-ական պատգամավորը բացակայել է ընդամենը 6 նիստերից: Դրա հետ մեկտեղ նա ակտիվորեն պաշտպանել է իշխանության տարատեսակ նախաձեռնությունները՝ 20 անգամ հանդես գալով հարցապնդումներով, 17 անգամ էլ ելույթ ունենալով ՀՀ ԱԺ ամբիոնից:

Ի դեպ, Դավթյանը հետեւողականորեն կողմ է քվեարկել բոլոր աղմկահարույց օրինագծերին, այդ թվում` «1000 դրամների օրինագիծ»-ին, «ԱԺ կանոնակարգ-օրենք»-ին, «Կուսակցությունների մասին օրենք»-ին եւ այլն: Իսկ ինչ վերաբերում է Դավթյանի քաղաքական-կուսակցական գործունեությանը, ապա այստեղ անակնկալներ չկան: Նա նույնպես անվերապահորեն պաշտպանում է Սերժ Սարգսյանի քաղաքականությունը:

Հիշարժան է 2015թ. փետրվարին Գագիկ Ծառուկյանի դեմ արշավանքի շրջանում Դավթյանի մեկնաբանությունը. «Համակարգը ծնում է նմանատիպ հրեշ, մարդ, ով ձեւացել է կեղծ բարերար, կեղծ փրկիչ: Տարիներ շարունակ մենք իրերը չէինք կոչում իրենց անուններով: Գագիկ Ծառուկյանի խոսքերը որեւէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում եւ դժվար էլ տեղավորվեն: ՀՀ նախագահը նշեց այդ մասին: Եթե մարդը ընկալման հետ խնդիր ունի, ապա ինչի՞ մասին է խոսքը»: Իսկ այսօր թեեւ Դավթյանը չի կրկնում նույն ձեւակերպումները, սակայն չի հրաժարվում իր բառերից ու պնդում է, որ վերոնշյալ խոսքերը ժամանակի իրադարձություններին համահունչ են եղել, եւ այդ առումով ոչինչ չի փոխվել:

Արտակ Զաքարյանը ՀՀԿ-ի շարքերն է անցել դեռեւս Անդրանիկ Մարգարյանի ղեկավարության շրջանում, 2006թ. դարձել ՀՀԿ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար, 2007-2008թթ.` ՀՀԿ արտաքին կապերի պատասխանատու: 2008-2009թթ. նա աշխատել է որպես ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, իսկ պաշտոնը թողել այդժամ ՀՀԿ համամասնական ցուցակով մանդատ ստանալու պատճառով: Նա ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն է, որը պաշտպանում է իշխանության եւ մասնավորապես Սերժ Սարգսյանի բոլոր քայլերը, այդ թվում եւ արտաքին քաղաքականության բնագավառում: ՀՀԿ-ական պատգամավորը ժամանակին նույնպես հանդես եկավ ԵԱՏՄ-ին միանալու Սերժ Սարգսյանի գիշերային որոշման օգտին: Քանիցս արդարացնելով ԵԱՏՄ մտնելու որոշումն ու շեշտելով դրա օգտակարությունը` Զաքարյանը չի խորշում նաեւ պնդելուց, որ միության շրջանակներում գոյություն ունեցող խնդիրները արագ չեն կարող լուծվել, եւ Հայաստանը դեռ պետք է սպասի ԵԱՏՄ-ի օգուտները ստանալու համար: Զաքարյանի խորհրդարանական գործունեությունը գերազանցապես առնչվում է արտաքին հարաբերություններին, ինչը, սակայն, նրան չի խանգարում կողմ քվեարկել իշխանության օրինագծերին:

ԱԺ նիստերի ժամանակ Ա. Զաքարյանը կողմ է քվեարկել 876 անգամ, դեմ` 6 եւ 2 անգամ էլ ձեռնպահ: 4 անգամ հրաժարվելով քվեարկություններից` Զաքարյանը բացակայել է 76 նիստերից: Դրա հետ մեկտեղ ԱԺ ամբիոնին մոտեցել է 18 անգամ, հարցերով հանդես եկել 27: 2017թ. խորհրդարանական ընտրություններում Զաքարյանը ՀՀԿ ցուցակի 22-րդ համարն է, եւ քիչ հավանական է, որ չհայտնվի գալիք ԱԺ-ում: Հովհաննես Սահակյանը պետական համակարգում կոփված ՀՀԿ-ականներից է, որը 2004-2005թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր hարկային պետական ծառայության պետի օգնական, 2005-2009թթ.` ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, այնուհետեւ վերահսկողության վարչության պետ եւ այլն: 2009թ. նա պատգամավոր դարձավ ՀՀԿ համամասնական ցուցակով: Իսկ ահա 2012թ. խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ցուցակում 114-րդ համարն էր, ինչը չխանգարեց նրան կրկին պատգամավոր դառնալ: Խորհրդարանում Սահակյանը բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել, որոնց թվում՝ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀ ԱԺ էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

ՀՀԿ պատգամավորը արդեն իսկ խոստովանել է, որ ընտրություններից հետո աշխատանքի է անցնելու գործադիր իշխանությունում: Նա իր խորհրդարանական աշխատանքը համարում է անհրաժեշտ հիմք, որպեսզի շարունակի իր կուսակցությանը ծառայել արդեն կառավարությունում: Այս առումով հետաքրքիր է, որ Սահակյանը Աժ-ում կողմ է քվեարկել 932 անգամ, դեմ` 9, ձեռնպահ` 1, 16 անգամ չքվեարկելով հանդերձ` նա բացակայել է միայն 5 նիստերից, Աժ-ում հարցապնդումներով հանդես եկել 9 անգամ, ամբիոնից խոսել 21 անգամ:

Ի դեպ, պարզվեց՝ Սահակյանի գործունեությունը Սերժ Սարգսյանը բարձր է գնահատում, քանզի նրան վերջերս պարգեւատրեց Մխիթար Գոշ մեդալով` «Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին եւ օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար»: Եվ չնայած սրան՝ Ս. Սարգսյանը հարմար գտավ տեսնել Հովհաննես Սահակյանին ցուցակի միայն 45-րդ տեղում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում