Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատություն է հասցեագրել Գերմանիային՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցով։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
«Նրանք (գերմանական իշխանությունները) պետք է դատարանի առաջ կանգնեն ահաբեկչության աջակցման ու հովանավորման համար»,-ասել է Թուրքիայի առաջնորդը՝ ելույթ ունենալով Ստամբուլում։
Դրանից առաջ նա Թուրքիայում ձերբակալված թուրքական ծագմամբ գերմանացի լրագրող Դենիզ Յուջելին անվանել էր «գերմանական գործակալ»։
Անկարայի և Բեռլինը հարաբերությունները վատթարացել են մասնավորապես այն բանից հետո, երբ Թուրքիայում ձերբակալվել է գերմանական Die Welt թերթի թղթակիցը, ում թուրքական իշխանությունները կասկածում են ահաբեկչության քարոզման և ատելության բռնկման մեջ։










































